Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ) Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ) Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ) Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ) 

Մերի Կարախանյանը` «Կոմսոմոլսկայա պրավդային»․ գնում եմ Հայաստան՝ իմ երկիրն ավելի լավը դարձնելու

Հասարակություն

Օգոստոսի 21-ից 24-ը Հայաստանի գեղատեսիլ հանգստավայրերից մեկում՝ առողջարանային Դիլիջան քաղաքում, կանցկացվի առաջին վերափոխիչ «ռեթրիթը» (retreat` միջազգային եզրույթ, որը կիրառում են նման միջոցառումների համար)։ 

Վայրի ընտրությունն ամենևին էլ պատահական չէ։ Բացառիկ այս միջոցառման մասին "Կոմսոմոլսկայա պրավդայի" միջազգային թողարկմանը  պատմում է գաղափարի հեղինակ, կազմակերպիչ, «Գրեյս» ընկերության հիմնադիր Մերի Կարախանյանը։

- Ողջույն, Մերի: Հարցազրույցին նախապատրաստվելիս «ռեթրիթների» մասին բազմաթիվ հոդվածներ կարդացի։ Դրանց անվանում են մեկուսացում, միայնակ և հավաքական հոգևոր պրակտիկա, ինքնաճանաչմանն ուղղված արտագնա միջոցառումներ։ Անձամբ Դուք ի՞նչ իմաստ եք դնում այս տերմինի մեջ:

-Ողջույն, Ելենա: Վերափոխիչ «ռեթրիթը» մտավոր օրինաչափությունների փոխարկումն է՝ մարմնի աշխատանքի միջոցով:

- Շատ ավելի հասկանալի է...

-Մենք բոլորս ապրում ենք որոշակի սոցիալ-մշակութային դաշտում՝ սահմանափակված ինչ-ինչ «կարմիր գծերով»։ Սա ընդհանուր առմամբ ճիշտ է, և ամենևին էլ վատ բան չէ: Բայց համարձակվելով փոխել սովորական դարձած վարքագծի օրինաչափությունները, գիտակցելով մեր իսկությունը՝ նոր հորիզոններ ենք բացում: Ես անցել եմ այդ ճանապարհով, որը հաղթահարելու համար ինձանից չորս տարի պահանջվեց։ «Ռեթրիթի» մասնակիցները կարող են այս փորձը ձեռք բերել չորս օրվա ընթացքում:

-Խոսենք ձեր փորձառությունից։ Ինչպե՞ս հասաք նրան, որն այժմ ձեր կյանքի կարևոր իմաստներից մեկն է:

-Ես ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։ Ընտանիքս մեծ է, շրջապատված եմ բազում մարդկանցով, որոնց հետ փոխադարձ ներազդության մեջ եմ։ Ես միանգամայն երջանիկ էի, մինչև չորս տարի առաջ իմ կյանքում տեղի ունեցած մի ճակատագրական իրադարձության, որը փլուզեց իմ հարմարավետ կայունությունը։

-Կարո՞ղ եք ասել, թե ինչ իրադարձություն էր դա։

-Այո: Վերա տատիկս ծանր հիվանդացավ։ Նրան սիրում էի ծնողներիս չափ։ Յուրահատուկ կապ ունեի նրա հետ։ Տատիկս շատ ծանր ճակատագիր է ունեցել՝ հինգ երեխա, որոնցից միայն երեքն են ողջ մնացել։ Երկու հաշմանդամ երեխա և մայրս՝ միակ առողջ երեխան։ Չնայած ամեն ինչին՝ տատիկս շատ էր սիրում կյանքը, միշտ լավատես էր։ Ի դեպ, «ռեթրիթը»  կոչվում է «Ապրելու արվեստ»։ Կարծում եմ՝ տատիկս ուներ այս ունակությունը։

Երբ նա հիվանդացավ, մինչև վերջին րոպեն հավատում էի, որ կարող եմ օգնել նրան հաղթահարել հիվանդությունը։ Ես վատնում էի գոյատևման իմ էներգիան իրավիճակը վերահսկելու վրա՝ այդ ընթացքում կորցնելով կապը տատիկիս հետ: Չափից դուրս ընկղմվել էի իմ ձգտումների մեջ: Մահվան նախօրեին նա ասաց. «Մի՛ սգացեք ինձ համար, ես հրաշալի կյանք եմ ապրել»:

- Քանի՞ տարեկան էր Ձեր տատիկը:

Նա մեզնից հեռացավ 82 տարեկան հասակում։ Մոտ մեկ տարի սգացի։ Եվ ահա մի օր երազ տեսա՝ ես տատիկիս հետ սենյակում եմ։ Պառկած եմ իմ օրորոցում և տեսնում եմ, թե ինչպես է տատիկս դեպի դուռը գնում՝ ուզում է դուրս գալ սենյակից։ Ես սկսում եմ լաց լինել, չեմ ուզում, որ հեռանա: Տատիկս մոտենում է ինձ և ասում. «Քեզ միայն թվում է, որ ես գնում եմ։ Իրականում, եկել է քո ժամանակը»:

Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ մտերիմ մարդու կորուստն իմ կյանքում տեղի է ունեցել մի պատճառով՝ այն դարձավ խորհրդանիշ, իմ վերագործարկման նախակարապետը:

Սկսվեց երկար ու տանջալից մտորումների, ընթացիկ իրադարձությունների վերլուծության, էության փնտրտուքի ժամանակը։ Գերակշռում էր բանական սկզբունքը՝ միտքը փորձում էր ամեն ինչ դասավորել համապատասխան դարակներում։ Բնավորությամբ թերահավատ մարդ եմ։ Ինձ համար ամեն ինչ պետք է լինի ապացուցված, կնքված, ցանկալի է՝ դրոշմակնիքներով։ Բայց միտքս ի վիճակի չէր ամեն ինչ մարսել ու ըմբռնել։ Միևնույն ժամանակ, ինձ չէր լքում այն զգացողությունը, որ ինչ-որ նոր բան է ծնվում։ Ահա այսպիսի ճանաչողական աններդաշնակություն։

Եվ այդպես, սկսեցի փնտրել մարդկանց, ովքեր կարող էին օգնել ինձ: Ես ձգտում էի ազատվել ֆիզիկական և հուզական գերլարվածությունից, մշտական ​​անհանգստությունից: Այս փնտրտուքի մեջ ցավից փախչելու, համադարման գտնելու ձգտում կար։ Իմ կյանքում սկսեցին նոր մարդիկ հայտնվել։ Նրանց մեջ կային նաև շառլատաններ, որոնք ձգտում էին պղտոր ջրում ձուկ որսալ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը իր գնահատականն էր տալիս իմ վիճակին, բայց դրանից բան չէր փոխվում։

Շարունակեցի փնտրտուքներս։ Այդ ժամանակ ապրում էի Մեծ Բրիտանիայում և գտա մի հետաքրքիր մարդու, ով զբաղվում էր էներգոպրակտիկայով։ Դպրոցական ուսումնական ծրագրից ծանոթ էի էներգիաների գոյությանը, բայց բացարձակապես չէի պատկերացնում, թե ինչպես է դա գործում առօրյա կյանքում։ Եվ ահա այդ մարդը պատմեց այդ մասին։ Սկսեցի մասնակցել նրա սեանսներին։ Ինչ-որ բան սկսեց փոխվել իմ մեջ, բայց դա ինձ համար բավարար չէր, և ես առաջ անցա:

Շուտով փոփոխությունները շոշափելի դարձան՝ ուղղեցի մեջքս, անհետացան հիվանդությունների ախտանիշները։ Էներգիայի աճին զուգընթաց՝ սկսեցի գրավել մարդկանց և հանգամանքներ, որոնք բավարարում էին այդ պահի իմ կարիքները:

Իրականությունը, որում ինձ փոքր մասնիկ էի զգում, որից ոչինչ կախված չէ, տեղը զիջեց անբացատրելիորեն ավելի մեծ բանի։

Դեպի ճշմարտություն տանող իմ ճանապարհին հաջորդ քայլը ծանոթությունն էր հիպնոթերապիայի հետ: Լսեցի լեգենդար բրիտանացի հիպնոլոգ ոմն Մարիսա Փիրի մասին։ Մեկ տարի վերապատրաստվեցի նրա մոտ, և բառացիորեն առաջին օրերից հասկացա, որ դա իմն է: Մանկուց սիրում եմ մարդկանց, սիրում եմ շփվել։ Եվ ինքս պետք է կիսվեմ ստացած գիտելիքներով, էներգիայով, այն ամենով, ինչ ունեմ։

Ես սկսեցի հաճախորդներ ունենալ, մարդիկ, որոնք մեծ մասամբ չգիտեին իմ մասին, պարզապես ուզում էին աշխատել ինձ հետ: Առաջին իսկ սեանսից հետո հաճախորդներս ոտքի կանգնեցին, առաջ շարժվեցին, զգացին նոր ներուժ և, որ ամենակարևորը, կյանքի հանդեպ սեր։ Իհարկե, նրանք բախվում էին նոր խնդիրների՝ կյանքն անհնար է առանց խնդիրների։ Բայց նրանք փոխեցին իրենց վերաբերմունքն այդ խնդիրների նկատմամբ։

Խնդիրները նոր հնարավորություններ ու աճի կետեր են, հակադրություններ, որոնց շնորհիվ մենք ընդլայնում ենք մեր գիտակցությունը, մեր հնարավորությունների հորիզոնը։ Մեր ազդեցությունն աշխարհի վրա մեծանում է, և մենք այն դարձնում ենք ավելի լավ վայր: Չլինեն հակադրություններ՝ չի լինի աճ:

Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է նրա համար, թե ինչ ենք տալիս աշխարհին, ինչով ենք կիսվում՝ ժպիտո՞վ, որի մեջ կա այնքա՜ն սեր և ներգրավվածություն, թե՞ զայրույթով, ատելությամբ, նախանձով: Մենք ոչ միայն լույս ենք, այլև խավար։ Դա պետք է հասկանալ, գիտակցել, ընդունել և ընտրություն կատարել։ Ես կատարել եմ իմ ընտրությունը։

-Դուք կատարել եք Ձեր ընտրությունը, գտել Ձեզ հուզող հարցերի պատասխանները, ազատվել անհանգստություններից ու հոգսերից, վերագործակցվել։ Ինչո՞ւ «ռեթրիթ», ի՞նչ նպատակով։ Ինչո՞ւ է դրա անցկացման վայր ընտրվել հենց Հայաստանը։

- Ճակատագիրը գտավ, որ ես ապրեմ եվրոպական շատ երկրներում, ինտեգրվեմ, վերապատրաստվեմ բազմաթիվ վարպետների մոտ։ Ես ուզում էի ստեղծել մի տարածք, որտեղ մարդիկ, ովքեր զրկված են իմ ճանապարհով գնալու հնարավորությունից, կարող են նմանատիպ գիտելիքներ և փորձ ստանալ մեկ վայրում։ Ընտրությունն ընկավ Հայաստանի վրա, և դա պատահական չէր։ Նախ՝ ես հայ եմ և շատ եմ ուզում ազդեցություն ունենալ իմ երկրի մշակութային դաշտի վրա։ Երկրորդ՝ վայրի հարմարությունը։ Եվրոպական երկրների բնակիչները կարող են  առանց վիզայի այցելել Հայաստան։ Սա կարևոր է, քանի որ մեր փորձագետները եվրոպացիներ են։ Հետխորհրդային տարածքի բնակիչները նույնպես կկարողանան առանց խնդիրների Հայաստան գալ։ Համաշխարհային փոթորկոտ իրադարձությունների խորապատկերում Հայաստանը դարձել է կայունության յուրօրինակ հանգույց։ Եվ երրորդ՝ «ռեթրիթը» տեղի կունենա Դիլիջանի սրտում գտնվող Դիլիջազ հյուրանոցում։ Սա առասպելական, էներգիայով հագեցած վայր է։ Այս պատճառների ամբողջությունն էլ որոշիչ եղավ առաջին «ռեթրիթի» վայրի ընտրության հարցում։

Ինչո՞ւ։ Սա իմ անդիմադրելի ցանկության կյանքի կոչումն է՝ մարդկանց հետ կիսելու ինքս իմ վրա զգացածը։

Հանուն ինչի՞։ «Ռեթրիթի» մասնակիցները կծանոթանան էներգոպրակտիկաների միջոցով կյանքի որակը բարելավելու մեթոդներին։ Ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կդառնան այն գործիքակազմը, որը կարող է օգտագործվել ամբողջ կյանքի ընթացքում: Եթե ավելի պարզ՝ գալով «ռեթրիթին», մարդիկ ձեռք կբերեն գործնական հմտություններ իրենց խնդիրների լուծման համար: Նույնքան կարևոր է, որ նրանք կդադարեն վախենալ խնդիրներից, թաքնվել դրանցից և կսկսեն գալիք մարտահրավերներն ընկալել որպես անձնական աճի եզակի հնարավորություններ:

- Մերի, մի փոքր պատմեք այն փորձագետների մասին, ովքեր մասնակցելու են «ռեթրիթին»։

- Սիրով«Ռեթրիթին» կմասնակցեն չորս փորձագետ։ Ստեֆանիա Կապիտանիոն և Քրիստիան Հուբշմիդթը՝ քիրոպրակտորներ, ողնաշարի ողնուղեղային վերլուծության մասնագետներ, Բրի Բորոսը՝ ալքիմիայի մենթոր (աշխատում է էներգիաների հետ) և ձեր հնազանդ ծառան՝ Մերի Կարախանյան, արագ տրանսֆորմացիոն թերապիայի մասնագետ, էներգո-քոուչ մասնագետ։ Մեզնից յուրաքանչյուրի հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ https://www.thegrace.am/ կայքում։

Իմ գործընկերները եզակի մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրի մասին կարելի է ժամերով խոսել։  Սահմանափակվեմ մեր թիմին միավորող ընդհանուր ձևակերպումներով։

Մենք, որպես հավաքական միտք, գոյություն ունենք ընդհանուր էներգետիկ դաշտում, գաղափարների և կարգավորումների որոշակի տիրույթում, որոնք հանդես են գալիս որպես միավորող ուժ: Մեզանից յուրաքանչյուրը հանճար է, բայց ոչ բոլորն են դա կռահում։ Աշխատանքի առաջին փուլում փորձագետների խնդիրն է օգնել մարդկանց գիտակցել իրենց յուրահատկությունը։

 

- Գիտակցեցին, այնուհետև՞։

 

- Այնուհետև մեր փորձագետները կօգնեն ձեզ բացահայտել ձեր թաքնված պաշարները և կսովորեցնեն օգտվել դրանցից: Մեր զրույցի սկզբում պատմեցի վարքագծային օրինաչափությունների մասին, որոնք մեզ պահում են որոշակի շրջանակներում: Այնպես որ, մեր փորձագետների աշխատանքի նպատակն է հնարավորություն տալ մարդկանց առավելագույնս օգտագործել իրենց ռեսուրսները՝ ի շահ իրենց շրջապատի մարդկանց, ի շահ մարդկության։

 

 

- Մեծամասշտաբ է: Ովքե՞ր են ձեր հավանական հաճախորդները: Ի վերջո, ակնհայտ է, որ ոչ բոլորին են հետաքրքրում այն ​​հնարավորությունները, որոնց մասին խոսում եք։ Մարդիկ բնույթով ծույլ են և նախընտրում են բավարարվել իրենց ունեցածով։

 

- Համաձայն եմ ձեզ հետ։ Այդ պատճառով, մեր «ռեթրիթն» ուղղված է նրանց, ում չի գոհացնում իրերի ներկա վիճակը, նրանց, ովքեր ցավագին փնտրում են և չեն գտնում իրենց հարցերի պատասխանները: Մեր թիրախային լսարանը մարդիկ են, ովքեր ցանկանում են փոփոխություն, բայց չգիտեն՝ ինչպես դա անել, որոնց ցանկությունները կարող են վախեցնել իրենց հանդգնությամբ՝ սեփական աննշանության գիտակցումից: Մեր փիլիսոփայությունը կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ «Ես հաստատ գիտեմ՝ անհնարինը հնարավոր է»:

 

-Դուք Ձեզ համարու՞մ եք միսիոներ, հոգևոր պրակտիկաների քարոզիչ:

 

-Այո՛։ Իմ առաքելությունն եմ համարում մարդկանց վերստին հասանելի դարձնել այն, ինչին նրանք հավատում են: Ընտանիքս աջակցեց ինձ, հարազատներս դարձան իմ դաշնակիցները։ Սա հսկայական հաղթանակ է։

 

Երբ տատիկս հեռացավ, ես կորցրի հավատի հանդեպ հավատը։ Բայց հավատը հնարավոր չէ կորցնել․ կարող եք կորցնել դրան հասանելիությունը։ Ես իմ առաքելությունը տեսնում եմ լիությամբ կիսվելու մեջ։ Մարդիկ հաճախ մտածում են, որ լիությունը կապված է նյութական բաների հետ։ Դա այդպես չէ։ Լիությունն ամեն ինչում է՝ տեղեկատվության, սիրո, ուրախության մեջ, և թե ինչպիսին է աշխարհը ձեզ համար։

 

Իմ առաքելությունն է մարդկանց ցույց տալ իրենց յուրահատկությունը:

Յուրաքանչյուր մարդ հրաշագործ է, և իմ ուժերի սահմաններում է այնպես անել, որ նա զգա դա։

Ինձ մոտ գալիս են տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ՝ ինչ-որ մեկին ճնշում է ավելորդ քաշը, ինչ-որ մեկը չի կարողանում թողնել ծխելը, իսկ մեկը՝ ինքնասպանության մտքեր ունի։ Ելնելով նրանից, թե ինչից են ուզում ազատվել, իմ հաճախորդները անգիտակցաբար նեղացնում են իրենց հնարավորությունների մտահորիզոնը: Իմ խնդիրն է ուշադրությունը փոքրից և աննշանից տեղափոխել մեծի և կարևորի: Սրա գիտակցումը, ճանաչումն ու ընդունումը փոփոխությունների նախաբանն է: Սա իմ վաստակը չէ։ Նրանք անձամբ են արել ամեն ինչ՝ իրենց էներգիայի մակարդակի բարձրացման հաշվին, ես պարզապես լույս եմ սփռել նրանց թաքնված հնարավորությունների վրա: Ծխելը և մնացած ամեն ինչ պարզապես ավելի գլոբալ բանի հետևանք է: Երբ մարդն ինքն է դա զգում և վերապրում, դա դառնում է նրա Արիադնայի թելը: Եվ երբ նա հերթական անգամ բախվում է մարտահրավերների, նրան օգնության է գալիս սեանսների ընթացքում ձեռք բերված փորձը, և նա ինքնուրույն է հաղթահարում առկա մարտահրավերները։

-Այսինքն՝ դուք մարդկանց սովորեցնում եք չթաքնվել խնդիրներից, այլ շնորհակալություն հայտնել ճակատագրին՝ դրանց հաղթահարման ընթացքում զարգանալու հնարավորության համար։

- Միանգամայն ճիշտ է:

-Պատմեք մեզ էներգիայի ապաշրջափակման մեխանիզմների մասին։ Ի վերջո, եթե ճիշտ եմ հասկանում, էներգիայի արգելափակումն է, որ խանգարում է մարդկանց իրացնել սեփական ներուժը։

-Մեր մարմինը ինքնավերականգնվող համակարգ է։ Սա ողնաշարի ցանցային վերլուծության սկզբունքի հիմքն է։ Մեր մասնագետները ազդում են ողնաշարի որոշակի հատվածների վրա՝ բացելով ողնաշարի դարպասները: Մարմինը զարգացնում է ցանցային ալիք, որը կրում և բարելավում է տեղեկատվության հոսքը մարմնից դեպի ուղեղ և հակառակ ուղղությամբ: Ցանցային ալիքը մարմնի ինքնաբուժման գործընթացի ձգանն է: Այն յուրահատուկ է յուրաքանչյուր մարդու համար՝ ինչպես մատնահետքը, ծիածանաթաղանթը: Յուրաքանչյուր ցանցային ալիք ազդանշան է ուղարկում բոլոր բջիջներին՝ թույլ տալով մարդուն զգալ իր իսկությունը: Այս ցանցային ալիքի գործնական ազդեցությունը ընդհանուր, ամբողջական բարեկեցությունն է, ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր դիմադրողականությունը: Բարձր հարմարվողականությունը և կյանքի այլ որակը։

Տեխնիկայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ երբ և եթե գոնե մեկ մարդ սկսում է անցնել այդ պրակտիկան, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների վրա, քանի որ նրանք գտնվում են նույն տիրույթում:

- Հաճախ եք խոսում սեփական իսկության գիտակցման կարևորության մասին։ Ինչո՞ւ։

-Ապրելով մշակութային դաշտում և փորձելով դրանից դուրս չմնալ՝ մենք շատ հաճախ կորցնում ենք մեր իսկությունը։ Մեր արժեքը մեր եզակիության մեջ է: Եթե դիտարկենք ֆիզիոլոգիական մակարդակը՝ ֆիզիկական, հոգևոր և հուզական լարվածությունը հանգեցնում է հիվանդությունների, և ամենակարևորը՝ անառողջ ընտրության ու իրականության խեղաթյուրված ընկալման։ Սեանսի ընթացքում էներգիան ազատվում կապանքներից և փոխակերպվում է: Մարմնի գործունեությունը տեղի է ունենում ավելի բարձր մակարդակի վրա, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում։

Իր յուրահատկությունը գիտակցող մարդը կարող է  այլ կերպ ներազդել իրեն շրջապատող աշխարհի վրա: Օրինակ, դուք լրագրող եք։ Դուք կարող եք գրել այնպես, ինչպես ձեզ դասավանդել են Մոսկվայի պետական ​​համալսարանի Լրագրության ֆակուլտետում։ Նույն իրադարձությունները, նույն ընթերցողները, նույն արդյունքները: Թվում է՝ վատ չէ, քանի որ այդպես է ընդունված։ Բայց ստանդարտ և անփոփոխ է: Մարդը բավարարվում է քչով, քանի որ իր վախերի պատճառով պատրաստ չէ ավելիին: Մեկ այլ տարբերակ․ գրում եք հոդվածները՝ գիտակցելով Ձեր իսկությունը։ Ձեր հոդվածները եզակի են, սպասված, դրանք հետաքրքրությամբ են կարդում։ Ընթերցողների թիվը անընդհատ աճում է։ Արդյունքները տարբեր են։ Այլ հանգամանքներ, այլ հնարավորություններ։ Հասկանու՞մ եք տարբերությունը։

- Կարծում եմ՝ այո։ Մերի, «ռեթրիթին» շատ քիչ ժամանակ է մնացել։ Ի՞նչ հույզեր եք ապրում Ձեր առաջնելույթի նախաշեմին:

- Մեծ ուրախություն և անշուշտ, հրաշքի սպասում:

 

Ելենա Խրուստալևա

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
Ամենադիտված