Պաշտոնական Երեւանն այս ամենում ավելի շատ մեղք ունի, քան Ալիեւը, ումից ինչ ենք բողոքում. քաղաքագետ
ԲլոգոսֆերաԱմեն ինչ շատ պարզ է, եթե մենք կամք ու կազմակերպվածություն չունենք Երեւանում նստած Ալիեւի կոլեգային հեռացնել, ապա դրսից ինչ օգնություն ենք ակնկալում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արտաքին հնարավոր պարտնյրները, ովքեր կարող են մեզ հետ ընդհանուր շահեր ունենալ, պետք է Երեւանում գործընկեր ունենան, եթե դա չկա, ինչու պետք է մեզ աջակցեն։ Մինչեւ մենք մեր տնային աշխատանքը չկատարենք, մնացած ամեն ինչ անիմաստ է։
Պաշտոնական Երեւանն այս ամենում ավելի շատ մեղք ունի, քան Ալիեւը, ումից ինչ ենք բողոքում»,- գրել է նա։