Հայ բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանիների առաջնությունում
ՍպորտՌումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնության եզրափակիչներում Հայաստանի 9 ներկայացուցիչներից ռինգ դուրս եկան 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Երկուսն էլ հաղթանակ տարան և նվաճեցին ոսկե մեդալ։