Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան «Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը «Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան «Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» «Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում Կիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) 

«Ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացուն ենք մեղադրում, փաստացի ուրացել ենք Արցախն ու անկախությունը»

Բլոգոսֆերա

Երբ պատճառները վերացնելու փոխարեն փորձում ես պայքարել հետեւանքների դեմ՝ կանգնում ես հայրենազրկման առաջ։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում, ուղղակի հետեւանք է 2018-ի ազգակործան հեղափոխության ու 2021-ի ընտրություններով կապիտուլյացիայի լեգիտիմացման։

2018-ին  ԱՄՆ ներկայացուցիչ Բոլթոնն եկավ Հայաստան ու առաջարկեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։

2018-ի աշնանը ԱԺ-ում տագնապ հնչեցրեցի այս հայտարարության ազգակործան հետեւանքների վերաբերյալ հրաժարում պատմական կաղապարներից նշանակում է հրաժարում Ազատ Արցախից, Հայոց Պահանջատիրությունից, Հայ Եկեղեցու վճռորոշ դերից, ավանդական արժեքներից ու դաշնակիցներից։

Այն ժամանակ միայն ես ու իմ մի քանի հանրապետական ընկերներն էին Աժ -ում խոսում վտանգների մասին։

Նիկոլը Արցախում օգտագործում էր «Ղարաբաղի հայություն» եզրույթը, ես տագնապ էի հնչեցնում նման ձեւակերպման վտանգների մասին, բայց նույնիսկ այն ժամանակվա Արցախի ղեկավարությունը ծպտուն չէր հանում։ 

Դրանից հետո կալանավորվում են Արցախի հերոսներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանը, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի վրա անհեթեթ  «սալյարկայի գործ» են կարվում, բայց Արցախի ղեկավարությունը լռում էր։

Նիկոլը 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում բացականչում է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, պատերազմի լույս վառելով Ադրբեջանի համար։

Պաշտոնական Ստեփանակերտը այդ ժամանակ էլ լուռ էր։

Քիչ անց տեղի է ունենում եւս մեկ խայտառակ դեպք.

Արցախի նախագահի աթոռին բազմած անձը Հ1-ի եթերում անամոթաբար «ցեխ է շպրտում» 2016-ի Ապրիլյանի ղեկավարների ու փառաբանում Նիկոլին՝ նշելով,որ 2016-ին Ստեփանակերտում օդը բաց էր, իսկ հիմա/Նիկոլի շնորհիվ/ ՝ փակ։

Ավելին. Փաշինյանը մեծամտաբար հայտարարում է՝ բանակցում եմ իմ սեփական կետից։

Դրանից հետո Նիկոլը սկսում է հոխորտալ, որ ինքն ինչ պետք է, դա էլ բանակցում է։

Այնուհետեւ սկսվում է պատերազմը։

Նիկոլը 44 օր խաբում է, թե հաղթելու ենք։

Պատերազմի առաջին օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ պատերազմը կարող է այս պահին էլ կանգնեցնել «5 պլյուս 2» տարբերակով՝ առանց մեկ զոհի ու ԼՂԻՄ նախկին տարածքից մեկ սմ նույնիսկ չզիջելով։

Պատերազմի ընթացքում Նիկոլը մերժում է Պուտինի պատերազմը կանգնեցնելու առաջարկը։

Արդյունքում ավելի վատ պայմաններով ու հազարավոր զոհերով ստորագրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Գալիս է 2021-ի ընտրությունը. ի՞նչ է անում Արցախի ղեկավարությունը։

Ոչ թե չեզոք է մնում, ոչ թե սատարում է Արցախ ազատագրած Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, այլ ողջ հոգով ու սրտով Արցախի նախագահն ու թիմը սատարում են ՔՊ-ին։

Դրանից ամիսներ անց Փաշինյանն ու ռեժիմը խոսում են «նշաձողի իջեցման», Լաչինը ադրբեջանցիներին տալու, նոր սեպտեմբերյան պատերազմ են բերում ՝ 226 նահատակ ու ՀՀ 150 քառ.կմ տարածքի օկուպացիա։

Գալիս է 2023-ը ու Նիկոլը հայտարարում է Արցախն Ադրբեջանի մաս.հայտարարում է Բրյուսելում, Ռեկյավիկում, Մոսկվայում ու Երեւանում։

Արցախի ղեկավարությունը պահանջում է ամեն ինչ բոլորից՝ բացի Նիկոլից։

Արդյունքում փակվում է Արցախի կյանքի ճանապարհն ու սկսվում է Արցախի պաշարումն ու արցացիների հայրենազրկման գործընթացը։

Հիմա եկել ազգովի ռուսին, ֆրանսիացուն ու ամերիկացին ենք բողոքում ու մեղադրում։

Իսկ նրանց «կոշիկին էլ չէ» մեր անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, գիտեք ինչու՞։

Քանի որ մենք որպես հասարակություն փաստացի ուրացել ենք Արցախն ու Անկախությունը,

Հայաստանն ու Ղարաբաղյան շարժումը։

Ստամոքսն ու նյութապաշտությունը հաղթեց մեզ որպես ազգային հասարակություն։

Ինքնախաբեությունը մեղք է։

Մենք այսօր արժանի չենք ոչ Անկախության,ոչ Եռաբլուրին,ոչ Գանձասարին ու ոչ էլ Էջմիածնին։

Լուծում կա՞ այս վիճակից դուրս գալու։

Երեւի ապաշխարհում, Ազգի ու Հայրենիքի հավիտենականության գիտակցում գործով, հրաժարում «30 արծաթից» ու էգոիստի նման եսակենտրոն հասարակություն կառուցելուց, եւ, ամենակարեւորը, ապավինում Աստծուն ու մեր Սուրբ Եկեղեցուն։

Ու դա յուրաքանչյուրս պետք է սկսենք հենց  մեզնից, քանի որ ամեն մեկս էլ ունենք մեր մեծ մեղքի բաժինը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամինՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարումԿիրանցի միակ դպրոցը բարդիների փոխարեն բորդյուրներով է «զինվում» թշնամու գալուն ընդառաջ․ «Նորոգում ենք, որ Ալիևայի համար վազքուղի դառնա». բնակիչ (տեսանյութ) Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Երևանում Hyundai Elantra-ն հայտնվել է փոսում«Սիրտս էնքան նեղ է, Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ». Նազենի ՀովհաննիսյանԲա եթե ծառերը պաշտպանում են թշնամուց, Երևանի հաստաբուն ծառերն ինչո՞ւ կտրեցիք․ Արթուր ԽաչատրյանՀունգարիան վտանգավոր է համարում Մակրոնի գաղափարըՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել (տեսանյութ) Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՀԿ–ները մտահոգություն են հայտնել Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման մեթոդների կապակցությամբԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիԱննա Հակոբյանը մանկատան սաների հետ այցելել է Կենդանաբանական այգի (տեսանյութ) Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրան այրել «Եվրատեսիլի» նախօրեինԿիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Մեծ Բրիտանիան թույլ է տվել Կիևին իր զենքով հարվածներ հասցնել ՌուսաստանինԿիրանցն այս պահին (տեսանյութ)«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին. Iravaban Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստԹբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը խորհրդարանի դիմաց (տեսանյութ)Ինչ արել ենք լավ ենք արել. փոխոստիկանապետը` Կիրանցում ուժ կիրառելու մասին (տեսանյութ) Ցավոք, չհաջողվեց հակառակորդին կանգնեցնել․ Քյոխը` 44–օրյա պատերազմի մասին (տեսանյութ)Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԻնչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Երևանում ավտոբուսները բախվել են իրար. կա վիրավորԵՄ-ն հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ․ ՄիխալկովԲայրամովը ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակըՈստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է առերևույթ անհամաչափ․ ՄԻՊ Սրբազանի նման մարդն ասֆալտի վրա նստած է, ոստիկանները հպարտ կանգնած են, ամո՛թ է․ քաղաքացի (տեսանյութ)«Պարո՛ն ոստիկան, էս պաշտոնը միշտ չի լինելու», «Ընգե՛ր, չափի մեջ մնա». լարված իրավիճակ (տեսանյութ) Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետՈղջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Ուկրաինայի ԱԳ նախարար Կիրանցում իրավիճակը լարված է (տեսանյութ)Թուրքիան դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել
Ամենադիտված