Մ-20 ԵԱ․ Ջուլիետա Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ![Մ-20 ԵԱ․ Ջուլիետա Ավանեսյանը՝ բրոնզե մեդալակիր](/timthumb.php?src=disc/02-08-23/49fff6c4a851705509d61aa43a664b8d.jpg&w=780)
Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) նվաճեց երկամարտի բրոնզե մեդալ՝ գրանցելով 214 կգ արդյունք: Պոկում վարժությունում Ավանեսյանը բարձրացրեց 96 կգ եւ նվաճեց այս վարժության փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում գրանցեց 118 կգ:
Հայաստանի թիմն այս առաջնությունում արդեն նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ:
![](banners/armflix.jpg)