Ծանրամարտի ԱԱ․ Մկրտչյանն ու Հովհաննիսյանը մեդալ չնվաճեցին
Սպորտ![Ծանրամարտի ԱԱ․ Մկրտչյանն ու Հովհաննիսյանը մեդալ չնվաճեցին](/timthumb.php?src=disc/13-09-23/148e17969673fab6d10c78611af1a04b.jpg&w=780)
Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։
96 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկների չհաջողվեց մեդալներ նվաճել, գրում է Armsport-ը։
Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց 372 կգ (164+208) արդյունք ու զբաղեցրեց 6-րդ տեղը։
Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում 368 կգ (168+200) արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար։
![](banners/armflix.jpg)