Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով նոր ֆիգուրանտ է հայտնվել
ՔաղաքականRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրող Քսենյա Սոբչակի դեմ մահափորձ նախապատրաստելու քրեական գործով հայտնվել է նոր ֆիգուրանտ՝ 16-ամյա աշակերտուհի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով հետաքննության տվյալներին։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ծայրահեղականներն աղջկան օգտագործել են Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների հետ ծանոթանալու համար։ Նա նրանց առաջնորդել է ամայի վայրեր, որտեղ հարձակվել են «Պարագրաֆ-88» նեոնացիստական խմբավորման անդամները։
Քննիչները պարզել են, որ դեռահասը մասնակցել է հարձակման առնվազն երկու դրվագների։ Միաժամանակ Telegram-ում տարածվել են ներգաղթյալների ծեծի տեսանյութերը։
Աշակերտուհու նկատմամբ խափանման միջոց դեռ ընտրված չէ։