«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) 

Baku.TV-ի ռեպորտաժի մասին․ հայաստանցիները դարձել են Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ

Հասարակություն

civilnet.-ը գրում է․

Ադրբեջանական իշխանամետ Baku.TV օգոստոսի 16-ին «Baku.TV-ն Հայաստանում։ Տեղի բնապահպանները պատմեցին ողջ ճշմարտությունը․ ԲԱՑԱՌԻԿ» վերնագրով տեսանյութ է հրապարակել։ Դրանում անդրադարձ է կատարվում Հայաստանի հանքարդյունաբերությանը, նշվում է դրա «աղետաբեր ազդեցության մասին»։ Ռեպորտաժում նաև ներկայացված են հայաստանցի զրուցակիցների խոսքեր՝ Կապանի, Քաջարանի բնակիչների, ինչպես նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունները։

Ինչպե՞ս են ադրբեջանցի լրագրողները հայտնվել Հայաստանում ու ռեպորտաժ նկարել։ Պարզվում է՝ ռեպորտաժում խոսող անձինք դարձել են խաբեության զոհ։

Տեսանյութում տեսակետ հայտնող Կապանի «Ծիածան» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ փողոցում իրենց մոտեցել են երկու հոգի, ներկայացել են որպես բլոգեր՝ մեկը եղել է օպերատորը, որը խոսել է հայերեն, իսկ մյուսը լրագրող էր՝ խոսափողով ռուս աղջիկ, որը խոսել է ռուսերեն։ Մարտիրոսյանը պատմում է՝ հետաքրքվել է, թե ինչ բլոգ են ներկայացնում, սակայն այդ անձինք խուսափողական պատասխան են տվել՝ հայտնելով, որ ուղղակի հարցումներ են անում։ Եվ կինը պատասխանել է համայնքի մասին հարցերին՝ անդրադառնալով նաև հանքի՝ համայնքի վրա ունեցած ազդեցությանը։

Ռեպորտաժում ներկայացվում է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքը։ Վերջինիս, սակայն, ոչ թե պատահական դրսում են նկարել, այլ երկար աշխատանք են տարել՝ նրանից մեկնաբանություն ստանալու համար։

Զարաֆյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 29-ին էլեկտրոնային փոստով դիմում էր ստացել Նատալյա Խոխլովա անունով անձից, որը ներկայացել է ռուսական bloknot.ru պարբերականից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանում բնապահպանական վիճակի վերաբերյալ։

Ուսումնասիրել են bloknot.ru-ի կայքը, որը բավականին երկար տարիներ գործունեություն է իրականացրել, ինչն էլ շատ կասկածներ չի առաջացրել։

Oգոստոսի 3-ին հանդիպել են Երևանում և կենդանի զրույց ունեցել։

«Հարցազրույցի ժամանակ ես խոսեցի կլիմայական ռիսկերի, Սևանա լճի խնդիրների, Ադրբեջանի կողմից շրջափակման մասին։ Նատալյա Խոխլովան առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց հանքարդյունաբերության նկատմամբ»,- նշում է Զարաֆյանը՝ ընդգծելով, որ հարցազրույցի այդ հատվածում Նատալյա Խոխլովային ներկայացրել է բաց պաշտոնական տվյալներ Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի վիճակի մասին, որն էլ հայտնվել է Baku.TV-ի ռեպորտաժում։

Bloknot.ru-ում այս հարցազրույցը այդպես էլ չի հայտնվել։

Իր հարցազրույցի՝ Baku.TV-ում հայտնվելը մեծ զարմանք է հարուցել Զարաֆյանի մոտ։ «Իմ խոսքերը ծաղկաքաղ են արված և աղավաղված։ Հարցազրույցի համատեքստն ամբողջությամբ խեղաթյուրված է և ադրբեջանական տեսանյութում հարմարեցված է Ադրբեջանի քաղաքական քարոզչությանը՝ ուղղված Հայաստանի դեմ»,- նշում է Զարաֆյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց նաև bloknot.ru-ի հեղինակների ցանկը, որտեղ Նատալյա Խոխլովա անունով լրագրող չկա։ Նման անուն-ազգանունով հեղինակի նյութեր այդ կայքում ևս առկա չեն։ Բաց աղբյուրներում Նատալյա Խոխլովա անունով մեկ լրագրող կարելի է գտնել, որը, սակայն, ըստ Զարաֆյանի, նույն անձը չէ։

Զարաֆյանը նամակ-դիմում է հղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածը։

«Խնդրում եմ Ձեզ կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի հետաքննվի քաղաքացի Նատալյա Խոխլովայի գործունեության այս ասպեկտը, որը ռուսական անձնագրով մուտք է գործել Հայաստան, ինչպես նաև «Բլոկնոտ» պարբերականի։ Նրանք ամբողջությամբ պատասխանատու են խարդախությամբ հարցազրույց ստանալու համար, որը կեղծվել և օգտագործվել է հակահայկական տրամադրություններ հրահրելու համար, ինչպես նաև դարձել է կեղծ տեղեկությունների տարածման աղբյուր»,- գրել է բնապահպանը։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել bloknot.ru-ի խմբագրության հետ՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են եղել կատարվածի վերաբերյալ, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Մենք խմբագրություն գրավոր հարցում ենք ուղղել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից
Ամենադիտված