Հերքում
«LՈւՐԵՐ.com» կայքում 09 ապրիլի 2019 թվականին հրապարակվել է «Ենթադրյալ կաշառքի պատճառով պաշտոնից ազատվածը՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրեն» վերնագրով հոդված, որով թույլ է տրվել «Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրեն Արթուր Պողոսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող զրպարտություն: Մասնավորապես, հոդվածում արտահայտված կաշառք վերցնելու և այդ պատճառով պաշտոնից ազատված լինելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: