Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափեր Լոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Տաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան Ոստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ Աբրահամյան Կաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 

«Ժողովուրդ». ՏՄՊՊՀ նախագահի կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. ինչ ունեցվածք ունի

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը պաշտոնի նշանակվել է 2019 թվականի ապրիլի 22-ին։ Մինչ այդ Գեւորգյանը եղել է ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետեւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը եւ հենց այդ ժամանակահատվածում էլ՝ 2017 թվականին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի։ Ավտոկայանատեղին եւ բնակարանը ձեռք են բերված հիփոթեքով, ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 878 հազար դրամ։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 854 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 42 մլն դրամ եւ 50 հազար դոլար։ Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 351 հազար դրամ, որից 22 մլն 128 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, 47 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Պետական կառավարման ակադեմիայից, իսկ 6 մլն 175 հազար դրամը Գեւորգյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Նա վարկերի մարմանը հաշվետու տարվա ընթացքում ուղղել է 3 մլն 40 հազար դրամ։

Գեղամ Գեւորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական եւ կորպորատիվ հարցերի գծով ղեկավար։ Մուշեղյանը հայտարարագրել է 25 հազար դոլար, որը նվիրատվություն է Pernod Ricard S A-ի կողմից։ Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 417 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 5 մլն 883 հազար դրամ եւ 3 հազար դոլար, էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները՝ 4 հազար 777 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 26 մլն դրամ։ Սրանք ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի կնոջ ունեցած գումարներն են, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտը կազվել է 20 մլն 947 հազար դրամ, որից 18 մլն 447 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից, 611 հազար դրամը կրկին աշխատանքի վարձատրություն է այս անգամ «ԲՐԵՆԴԻ ԲՐԻՋ» ընկերությունից։ Մուշեղյանը հայտարարագրած անշարժ գույք չունի, սակայն հայտարարագրել է 49 մլն 599 հազար դրամ արժողությամբ հիփոթեք, որի պատճառով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 345 հազար դրամ գումարը, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով է։ Գեւորգյանի կինը ստացել է նաեւ ապահովագրական հատուցում՝ 541 հազար դրամ,
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից։ Մուշեղյանը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 181 հազար դրամ գումար։

Գեղամ Գեւորգյանը մինչ հանձնաժողովի նախագահ դառնալը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը, իսկ մինչ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն դառնալը, նա եղել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի ղեկավար, որից առաջ էլ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի գլխավոր իրավաբանն է եղել։ Թե իրավաբանն ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, կամ ինչ կապ ունի ՏՄՊՊՀ-ի հետ, անհայտ է, սակայն պարզ է այն, որ նա եւս իշխանությունների այն սիրելին է, ում յուղալի պաշտոններ են բաշխում, ոչինչ, որ իրավագետ եւ եվրոպագետ Գեւորգյանն ընդհանրապես կապ չունի այս ոլորտների հետ։

Այժմ, երբ նա զբաղեցնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այս կառույցի աշխատանքն ավելի անարդյունավետ է, քան առաջ։ Այսինքն՝ Գեւորգյանը երեւի նույնիսկ տեղյակ էլ չէ, թե որն է հանձնաժողովի նախագահի աշխատանքի բնույթը այն դեպքում, երբ բենզինի գներն օր օրի աճում են, գազը գնանկում է արձանագրում, իսկ մեր զանգերին պատասխանում են «հանձնաժողովն ուսումնասիրում է, շուտով կհրապարակենք արդյունքները» կրկնվող, պղպջակ հիշեցնող խոսքերով»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներԼարված իրավիճակ՝ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև․ կա բերման ենթարկված (տեսանյութ) Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը
Ամենադիտված