Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա. թուրքագետ
ԲլոգոսֆերաԹուրքիայի նախագահ Էրդողանը երեկ (05.09.2023) կայացած կառավարության նիստից հետո իր ելույթում նշել է, որ քննարկվել է նաև «Կովկասում Հայաստանի սադրիչ վարքը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:
Նա նաեւ հավելել է. «Եվս մեկ նշան, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում են նախապատրաստում Հայաստանի վրա և այսպիսի հայտարարությունները քարոզչական հող են դրա համար»։
Հիշեցնենք, որ Վարուժան Գեղամյանը երեկ մասնավորապես գրել էր. ««Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ»։