Եթե ՀՀ իշխանությունը նպատակ դնի ապահովել Հայաստանի անվտանգությունը, ապա Իրանը կօգնի. Կարեն Իգիթյան
ՔաղաքականԻրանի Հակաականային գործունեության կենտրոնը ՀՀ-ում հնարավոր է հումանիտար ականազերծման աշխատանքներ իրականացնի։ Այս մասին հայտնում է Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կովկասագետ Կարեն Իգիթյանը ասաց` չի կարծում, որ այդ համագործակցությունը Հայաստանի կողմից կլինի այնպիսին, որ բխի հայկական շահից. «Այն ավելի շատ կնմանվի իմիտացիայի, որը գուցե և Ադրբեջանին կզգոնացնի, բայց իրականում այն չի կարող սերտ համագործակցություն լինել, որովհետև Հայաստանի դե ֆակտո կառավարությունը ավելի շատ պրոարևմտյան ուղղվածություն ունի, իսկ Արևմուտքը Իրանի դեմ է տրամադրված և հակաիրանական քաղաքականություն է վարում տարածաշրջանում»,-ասաց կովկասագետը:
Մեր զրուցակցի խոսքով Իրանի հետ համագործակցությունը շատ կարևոր է. «Եթե Հայաստանը ռեալ համագործակցի Իրանի հետ և նպատակ դնի ապահովել Հայաստանի անվտանգությունը, ապա Իրանը այդ հարցերում շատ կօգնի Հայաստանին»,-ասաց Կարեն Իգիթյանը։