Գյումրիում բախվել են Audi e-tron-ն ու Kawasaki մոտոցիկլը. վերջինս 2 մասի է բաժանվել. 24-ամյա մոտոցիկլավարը մահացել է
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի:
Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում