Հույս ունենք, որ Հայաստանը մեզ հետ վեճի մեջ մտնելու աղետալի պլաններ չունի. Զախարովա
Արտաքին ՔաղաքականՌուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը երկու երկրների ժողովուրդներին կռվեցնելու աղետալի ծրագրեր չունի։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար»,- ասել է Զախարովան։