4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը Պուտինը հավակնում է «Time» ամսագրի տարվա մարդ կոչմանը Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում․ այրվել է ավտոմեքենա Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան Կայացել է օպերատիվ խորհրդակցություն՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին լուրը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար 

Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները

Թուրքիա

123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։

Թուրք մտավորականների կողմից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ նրանք մասնավորապես արձանագրել են, թե ինչպես սեպտեմբերի 19-ին Բաքվի ռեժիմը, որն ամիսներ շարունակ շրջափակման մեջ էր պահում Լեռնային Ղարաբաղը, ռազմական գործողություններ սկսեց ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում։

«Ադրբեջանն այս հարձակումն իրականացրեց Թուրքիայի և Իսրայելի ակնհայտ աջակցությամբ, իսկ ողջ աշխարհը լուռ հետևում էր տեղի ունեցողին։

Կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ»,- նշել են թուրք մտավորականները՝ ընդգծելով, որ Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ, արգենտինացի փաստաբան Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումները հատ առ հատ իրականություն են դառնում։

Թուրք գործիչները հիշեցրել են, որ թեպետ ամիսներ շարունակ տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի շրջափակումը, սակայն այդ երկիրն ականջալուր չէր լինում նրանց։ Եվ հիմա անիմաստ է ակնկալել, որ Բաքվի ռեժիմը կենթարկվի Արցախում կրակը դադարեցնելու կոչերին։

«Նրանց նպատակն է Լեռնային Ղարաբաղը՝ Արցախն ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ և հայերին բնաջնջել այն տարածքներից, որտեղ դարեր շարունակ ապրել են, իսկ եթե դիմադրեն, պարզապես վերջ տալ նրանց կյանքերին։

Ադրբեջանի բռնապետության միակ նպատակն է՝ բռնությամբ վերջ տալ ուժի միջոցով գծած սահմանների ներսում հայերի գոյությանը»,- նշել են մտավորականները՝ ընդգծելով, որ ինչպես Ջուլֆայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները քարը քարի վրա չթողեցին, նույն կերպ հայերից ու հայկական հետքից մաքրելու են Արցախը։  

Նրանք իրենց խորը մտահոգությունն են հայտնել զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը բավարար չափով զգայունություն չի ցուցաբերում այս հարցում։ «Նորից կրկնում ենք․ ցեղասպանությունները կանխարգելելը չի ենթադրում սպասել, որ դրանք տեղի ունենան և հետո միջամտել։ Ցեղասպանությունը կանխարգելելը նախ և առաջ ակտիվ գործողությունների անցնելն է։

Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավորությամբ՝ բոլոր միջազգային կառույցներին ու հանրությանը՝ ակտիվ դիրքորոշում ստանձնել»,- նշել են թուրք մտավորականները՝ կոչ անելով տարածաշրջանում գերի մնացած քաղաքացիական անձանց տարհանել անվտանգ վայրեր ու մարդասիրական օգնություն ցուցաբերել։ «Պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը՝ ազատորեն իրացնելու ցանկացած երկրի քաղաքացի լինելու իրենց իրավունքը»,- նշել են նրանք։

Նամակը ստորագրած 123 թուրք մտավորականների շարքում են թուրք պատմաբաններ Թաներ Աքչամը, Բասքըն Օրանը, Սաիթ Չեթինօղլուն, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, լրագրող Արիս Նալջըն, իրավապաշտպան Էրեն Քեսքինը և այլոք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունից ՃՏՊ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԱդրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը Պուտինը հավակնում է «Time» ամսագրի տարվա մարդ կոչմանը Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դիՀրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում․ այրվել է ավտոմեքենա Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան Հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ և հեռացրել պացիենտի առջևի ատամներըԿայացել է օպերատիվ խորհրդակցություն՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին լուրը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար Պուտինն անդրադարձել է Ռուսաստանում միգրանտների հետ կապված խնդիրներինՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջում՝ տներից մեկում, հայտնաբերվել է կնոջ դիԼոռիում պարեկները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ (տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ․ ԹաթոյանԶբոսաշրջիկը ցատկել է աշխարհի ամենաբարձր «բանջի-ջամփինգից» ու մահացելՔենդալ Ջենները հանրությանը ներկայացել է թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստիՈր պաշտոնյաները չեն ենթարկվում «գոտիները ձգելու» մասին Փաշինյանի կոչինԳերմանիան արգելափակում է «Eurofighters» կործանիչների վաճառքը ԹուրքիայինՌԴ–ն կշարունակի մասնակցել համաշխարհային սուր խնդիրների լուծմանը․ ՊուտինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները Ինչպես ամրապնդել իմունային համակարգը ձմռանըԻնչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքումԻնչո՞ւ էին ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. Shamshyan Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ ՊուտինՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորություններըԳերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասինՈւժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը Վեհափառը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ռազմագերիների, բռնահանված արցախցիների խնդիրները Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարըԱլավերդու ավագանու 14 անդամներ համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել Լիտվայում առաջարկել են զինվորականներին ագելել Հայաստան մեկնել․ ԶԼՄ Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում՝ Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդի հետ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ատոմ ՋանջուղազյանԵՄ–ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենԱդրբեջանի արտգործնախարարը մեկնել է ՄոսկվաԱրցախից տեղահանվածները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում․ Reuters36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ԱԳՆ Թշնամու կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր, ուներ դուստրԻսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել Ռուսաստան այցելելիս հատուկ զգուշավորություն ցուցաբերելՊատանեկան ԱԱ․ Արգիշտի Հակոբյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը (տեսանյութ) «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը մերժվեց. ՔՊ-ականները դեմ քվեարկեցին Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը ՀՀ ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 124,19 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգված, 85 բջջային հեռախոս Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում է
Ամենադիտված