Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին կառուցել է 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ
ԱդրբեջանԱդրբեջանը Հայաստանի հետ սահմանին 19 նոր զորամաս, 140 սահմանային մարտական կետ է կառուցել է։ Այս մասին ասել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը, գրում է Trend-ը։
«Հայաստանի հետ սահմանի պաշտպանության կազմակերպման համար կառուցվել է զորամասերի 19 նոր համալիր, 140 սահմանային մարտական կետ»,- ասել է Գուլիևը։
Գուլիևը հայտարարել է, որ անցկացվել է 106 կիլոմետր նոր ճանապարհ, կատարվել է 225 կմ ճանապարհի հիմնանորոգման և ընթացիկ վերանորոգման աշխատանքներ։