Դադարեցնում եմ անդամակցությունս «Հանրապետություն» կուսակցությանը. Նորիկ Եղիազարյան
ՔաղաքականՍույնով, 2003 թվականից «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ 2012 թվականից՝ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ (համագումարի կողմից ընտրված) ՆՈՐԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՍ, վայր եմ դնում Կուսակցության քաղաքական խորհրդի անդամի լիազորություններս և դադարեցնում եմ անդամակցությունս նշված կուսակցությանը:
Պատճառը՝ օրենքների կատարման և ներկուսակցական ժողովրդավարության հետ կապված մի շարք հարցերում Կուսակցության ղեկավարության ու իմ միջև վաղուց ի վեր առկա և չլուծված էական տարաձայնություններն են:
Ն. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Քաղ. Երևան, 10 հոկտեմբերի 2023թ.