Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ) Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ) Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ) Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ) Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդ Թիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն Սուրենյանց Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ) Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ Շարմազանով 

Փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել քննչական մարմիններ և ոստիկանության բաժիններ

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք բողոքներ Քննչական մարմիններ և Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը չթույլատրելու, այդ թվում՝ քրեական վարույթով ներգրավված պաշտպանի մուտքը քննչական մարմին տևական ժամանակ չթույլատրելու, Ոստիկանության բաժնում վարչական իրավախախտումներով վարույթի շրջանակում փաստաբանի մուտքը՝ նրա վստահորդի հետ կնքված պայմանագիր ներկայացնելու պահանջով պայմանավորելու դեպքեր և այլն։

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը:

Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևոր նախապայմաններից է: Արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային դերակատարություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։ Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիտարկմամբ՝ առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ է և անհրաժեշտ նախապայման «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջների իրագործման համար։

Ավելին, ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելու համար։ Մասնավորապես, Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածը սահմանում է՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով...»։

Փաստաբանի անարգել մուտքն ու վստահորդին տեսակցելն ինքնանպատակ չեն։ Այդ երաշխիքները նպատակ ունեն ապահովել իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը, իսկ տեսակցելու արգելքը մի շարք դեպքերում կարող է ուղղակիորեն հանգեցնել անձի պաշտպանության իրավունքի ոտնահարման:

Փաստաբանի մուտքը չթույլատրելու վերաբերյալ Պաշտպանին ներկայացված յուրաքանչյուր բողոքի կամ ահազանգի դեպքում, նկատի առնելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրա կարևորությունը, Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհապաղ միջամտություն: Բարձրացված հարցը բանավոր ընթացակարգով անհապաղ քննարկվում է իրավասու պետական մարմնի ներկայացուցչի հետ, իսկ նման ընթացակարգով հարցը չլուծվելու դեպքում՝ արագ արձագանքման ձևով կազմակերպվում է այց տվյալ մարմին: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ նմանաբնույթ խնդիրները մեծամասամբ բանավոր ընթացակարգով ստանում են լուծում, և այդ առնչությամբ Պաշտպանը կարևորում է Ոստիկանության և Քննչական մարմինների հետ հաստատված կայուն համագործակցությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանն առանցքային է համարում խնդրի առնչությամբ համակարգային լուծումների մշակման ու իրացման անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն, որ օրենքով սահմանված դեպքերի և կարգի խախտմամբ փաստաբանների մուտքը չթույլատրելու դեպքերը հանգեցնում են խնդրահարույց պրակտիկայի ձևավորման, ինչը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող անձանց՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի գործնական երաշխավորումը:

Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ փաստաբաններն իրենց հերթին  պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը նկատի ունենալու դիտանկյունից:

Պաշտպանի աշխատակազմում արձանագրված խնդիրներն ամփոփվել են և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ
Ամենադիտված