Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. բեռնատարը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղում մահացել է: