«Ռեալ Սոսյեդադը» կիբերհարձակման զոհ է դարձել
Սպորտ«Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի սերվերների վրա կիբերհարձակում է իրականացվել։
Նշվում է, որ ակումբի վրա հարձակումը, որտեղ հանդես է գալիս Արսեն Զախարյանը, կարող է ազդել Իսպանիայի հավաքականի երկրպագուների անձնական տվյալների վրա։
«Ակումբն օգտագործել է իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսները միջադեպը կարգավորելու համար, և ակումբի տեխնիկական ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ համակարգերի ճիշտ գործունեությունը ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։