Բայրամովը Հայաստանին կոչ է անում «բաց չթողնել եզակի հնարավորությունը»
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա, կծառայի ոչ միայն երկու երկրների շահերին, այլև կզարգացնի համագործակցության և առաջընթացի ներկայումս չօգտագործված ներուժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը։
«Մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քայլեր և կառուցողական մոտեցում՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում հարցերն արագ լուծելու համար և հուսով ենք, որ այս բացառիկ հնարավորությունն այլևս բաց չի թողնվի»,- ասել է Բայրամովը։