Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ) «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան Ոսկանյան 

«ՌեԱնիմանիա» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում բացվել են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը

Հասարակություն

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։

Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, արվեստագետներ և մտավորականներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել իրականացրած կարևոր աշխատանքի համար: «2023 թ. հոբելյանական տարի է. մենք նշում ենք հայ կինոյի 100, հայկական անիմացիայի 85, «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի 15 և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20- ամյակները: Սա խոսում է նոր ժամանակների, կենսունակ և ոլորտները զարգացնող ավանդույթների մասին: Անչափ կարևոր է, որ այդ նոր ավանդույթները և արդի ժամանակների շունչն ու զարգացումը արժևորելով՝ մենք նաև հիշում ու գնահատում ենք այն հիմքերն ու փորձառությունը, որ մեզ առաջ գնալու հնարավորություններ է տվել:

Այս արարողությանը մասնակցում ենք՝ նշանավորելու ժամանակների միջև կապը, ապահովելու ավանդույթների շարունակականությունն ու հեռանկարները: Այդ իմաստով խորհրդանշական է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվում են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը: Անգնահատելի են նրանց ավանդն ու ներդրումը հայ մուլտիպլիկացիայի հիմնադրման և զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ հայկական անիմացիայի պատմությունը վերհանելու ու ներկայացնելու տեսանկյունից հուշաստղերի բացումը նշանակալի իրադարձություն է. «Այսկերպ մենք հավերժացնում ենք վարպետների անունները և նրանց ճանաչելի դարձնում ոչ միայն մեր

հայրենակիցների և քաղաքի բնակիչների, այլև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկներին շրջանում։ Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը հայկական անիմացիայի հիմնադիրներն են, ու եթե չլինեին նրանք, մենք այսօր չէինք ունենա այսօրվա անիմացիան։

Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն, իսկ մենք ունենք, այն էլ՝ 85-ամյա, և դա հենց այս մարդկանց շնորհիվ»։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշել է. «Շատ ուրախ եմ, որ այս հոբելյանական տարում՝ Հայ կինոյի 100-ամյակի, հայկական անիմացիայի 85-ամյակի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն միջազգային կինոփառատոնի 15-ամյակի շրջանակում բացվեցին երկու կարևոր արվեստագետների հուշաստղերը։ Նրանք այն մարդիկ են, որոնք հաստատել են իրենց անգնահատելի դերն ու նշանակությունը ոլորտի կայացման և անիմացիոն ժառանգության հարստացման գործում»։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի Միրզախանյանի հավելմամբ՝ խորհրդանշական է, որ հայկական անիմացիայի ակունքներում կանգնած մարդկանց հուշաստղերը բացվեցին այս հոբելյանական տարում. «Նրանք հենց հայկական անիմացիայի հիմնադիրներն են, որոնց թողած ժառանգությամբ մենք հպարտանում ենք։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն տևական ժամանակ վերականգնում է նաև այս վարպետների անիմացիոն ֆիլմերը, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե անիմացիոն ինչպիսի պատմություն ունենք, ինչ դեր ունի հայկական անիմացիան միջազգային անիմացիոն կինոյի ոլորտում»։

Նշենք, որ «ՌեԱանիմանիա» փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, գլխավոր քաղաքապետարանը, իրականացվում է միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կողմից: Փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին և Յուրա Մուրադյանին։

Բոլոր ցուցադրությունները լինելու են «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Հալաբյան 16) ժամը՝ 16:00-17:00: Ստորև ցուցադրությունների ժամանակացույցը.  23.10- Ի հիշատակ Լև Ատամանովի՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ  24.10- Ի հիշատակ Վալենտին Պոտպոմոգովի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր25.10- Ի հիշատակ Ռաֆայել Բաբայանի՝ թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 26.10- Ի հիշատակ Ստեփան Անդրանիկյանի՝ անիմատոր 27.10- Ի հիշատակ Ռոբերտ Սահակյանցի՝ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ 28.10- Ի հիշատակ Յուրա Մուրադյանի՝ անիմացիոն ռեժիսոր Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը: «ԹՈՒՄՈ» կենտրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան
Ամենադիտված