Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) 

«Ուզում էի գիշերը շուտ գար, Մխոյին տեսնեի երազիս ու կարոտս մի քիչ առնեի». կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոս յուրահատուկ երեխա էր, աստվածային էր, հրաշք: Գուցե ինձ համար է այդպիսին, բայց յուրահատուկ էր, բոլորից տարբերվող, խղճով ու բարի, թույլ չէր տալիս թույլերին նեղացնել: Կարծես իր տարիքից տասը տարի էլ մեծ լիներ: Հասուն մտքեր ուներ, նաև քայլերն էին այդպիսին: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև աշխույժ, ուզում էր ամեն տեղ լինել: Իր ներկայությունն ամեն տեղ ցանկալի էր, բայց նաև կարճ ժամանակով էր մնում, անգամ ասում էին՝ ուզում ենք Մխոն երկար մնա մեր կողքին, որ շփվենք: Փոքր տարիքում էլ էր այդպիսին, մի տեղ գնում էր, մի քիչ մնում, հետո ուրիշ տեղ գնում: Ամեն ինչ արագ էր անում, կարծես շտապում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխոյի մայրիկը՝ տիկին Անուշը:

Մխոն Մեխակ անվան հապավումն է. «Երբ դպրոց գնաց, ուզում էր, որ բոլորն իրեն Մխո կոչեն: Այդպես էլ եղավ»: Որդու կոկիկությունն է հիշում: «Փոքր տարիքում էլ, երբ դպրոցից տուն էր վերադառնում, փոշու մեկ հատիկ անգամ նրա վրա չկար: Դպրոցում լավ էր սովորում: Մինչև յոթերորդ դասարանը գովասանագրեր ունի: Հետո, ինչպես ասում են, մեծացավ, ընկերների շրջապատ ձեռք բերեց, ուսման հարցում բացթողումներ էլ եղան, բայց այնպես չէ, որ չէր սովորում: Իրեն դպրոցում շատ էին սիրում թե՛ ուսուցիչները, թե՛ դասընկերները: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, վերլուծելու իմաստով, և հայ գրականությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դպրոցն ավարտելուց հետո 2019 թ.-ին Մխոն ընդունվում է Եվրոպական համալսարան, պետք է հաշվապահություն ուսումնասիրեր: Նույն թվականի հուլիսի 11-ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվում է Գորիսի Խնձորեսկի զորամաս: Մխոն տանկիստ էր, տանկի հրամանատար: «Նախքան ծառայության մեկնելու օրերի մասին պատմելը կրկին տեղափոխվեմ Մխոյիս մանկություն: Նա մեկ տարի ուշ է գնացել դպրոց, քանի որ շատ չարաճճի էր: Ընդ որում՝ նաև մանկապարտեզ չհաճախեց, տանում էի մանկապարտեզ, բայց չէր սիրում այն: Իրեն ճանապարհում էի մանկապարտեզ, մինչև տուն էի հասնում, նա արդեն տանն էր: Փախչում էր այնտեղից: Ես էլ որոշեցի իրեն մեկ տարի ուշ տանել դպրոց, մտածեցի՝ թող մի քիչ մեծանա:

Սիրեց դպրոցը ու մեծ հաճույքով էր հաճախում: Իրենց դասարանում 23 տղա կար, Մխոն բոլորից մեկ տարով մեծ էր: Բանակի մասին միշտ էր խոսում, շտապում էր ծառայության մեկնելու հարցում: Միշտ ասում էր՝ մնաց այսքան տարի, մնաց այնքան տարի: Ես առանց Մխո կյանք չունեմ, նա իմ կյանքն է, չգիտեմ էլ, թե հիմա ինչպես եմ ապրում, բայց գիտեմ՝ իրենով եմ ապրում: Անընդհատ ինձ ասում էր՝ «մա՛մ, մնաց այսքան տարի՝ գնամ ծառայության»: Ես էլ արձագանքում էի՝ անընդհատ մի ասա, կգա քո ժամանակը, գուցե էլ բանակ մեկնելու ու ծառայելու կարիք չլինի: Ինքն էլ հիշում էր, որ իրեն մեկ տարի ուշ եմ ուղարկել դպրոց՝ «մա՛մ, ինչո՞ւ ես ինձ մի տարի ուշ ուղարկել դպրոց, եթե ուշ չգնայի, հիմա արդեն ծառայելիս կլինեի»: Երբ արդեն ծանուցագրերը բաժանեցին, իր դասարանի տղաներից մի քանիսի զորակոչման օրը հուլիսի 2-ն էր, իրենը՝ հուլիսի 11-ը: Տուն էր եկել, ասում՝ պետք է գնամ, փոխեմ ու ամսի 2-ին գնամ: Շուտ գնամ, շուտ գամ: Ես էլ հուզվեցի՝ Մխո՛, թող ամեն ինչ իր ժամանակին լինի, իր հունով գնա: Եթե քո օրը 11-ին է, ուրեմն համբերիր, ու այդ օրը գնա: Հուզվում էի, անհանգստանում, բայց ինքը շատ պինդ էր, անվախ՝ «մե՛րս, հերիք է լացես, կգնամ, կծառայեմ ու կգամ:

Ծառայությունը տղու համար է»: Անգամ իրեն առաջարկեցինք տարկետում վերցնել, բայց չհամաձայնեց՝ անհնար բան եք ասում, գնում եմ ծառայության: Ու մեծ սիրով իրեն ճանապարհեցինք բանակ: Առհասարակ, Մխոն կիսվում էր ինձ հետ, պատմում ամեն ինչից, այդ թվում՝ նաև բանակային առօրյայից: Անկեղծ ասեմ, սկզբից չէր հարմարվում, քանի որ տեսակով ազատ մարդ էր, սիրում էր ազատություն, բնականաբար, ծառայության ժամանակ այդ ազատությունը սահմանափակվեց: Ուսումնական զորամասում մի քանի ամիս անց հարմարվեց ծառայությանը: Ասում էր՝ ամիսներ են, կանցնեն, կզորացրվեմ, կգամ ու ձեզ կհասնեմ: Երբ տեղափոխվեց Խնձորեսկի զորամաս, իրեն ավելի լավ էր զգում: Իր շրջապատն էր ստեղծել, վայելում էր հրամանատարների ու իր ծառայակից ընկերների հարգանքը»:

Պատերազմը փոխեց բոլորիս կյանքը: «Հետաքրքիր բան է, բայց երբ անգամ պատերազմի մասին խոսք չկար, տղայիս միշտ ասում էի՝ որ պատերազմ սկսվի, հանկարծ չգնաս, գիտես, որ քեզանով ենք ապրում: «Մա՛մ ջան, որ չգնամ, մեր ծնողներին ու քույրերին ո՞վ է պաշտպանելու, չեմ թողնի դրանք մի քայլ առաջ գան»: Երբ պատերազմը սկսվեց, բնական է, անտանելի վիճակում էինք բոլորս, բայց մի քիչ հանգստություն կար այն իմաստով, որ Մխոն Հայաստանում է ծառայում: Անգամ ծառայության ժամանակ իրեն ասում էի՝ ինչ լավ է, որ Հայաստանում ես ծառայում, Մխոն արձագանքում էր՝ «մե՛րս, որ պատերազմ եղավ, առաջինը մենք ենք գնալու»: Այդպես էլ եղավ: Հենց առաջին օրը իրենց տանում են ամենաթեժ կետը՝ Ջրական: Զանգում էր մեզ, չէր ասում իր տեղը, կարծես ուզում էր մեր ձայնը լսել ու ասել, որ լավ է՝ «մա՛մ, ամեն ինչ նորմալ է, մեր դիրքերն ենք պահում», այն դեպքում, երբ Մխոն թեժ կռվի մեջ էր: Մեզ խաբեց, իր տեղը չասաց»: Մխոյի կռիվը տևել է մինչև սեպտեմբերի 30-ի առավոտ:

«Նահանջի հրաման են տվել, Մխոն չի ենթարկվել՝ թշնամուն ոչ մի կտոր հող չենք տալու: Ընկերոջ հետ տանկով են եղել: Շատ մանրամասներ չգիտենք, ընկերների պատմածների պատառիկներն են: Բայց գիտենք, որ ԱԹՍ-ի հարվածն է զոհվելու պատճառ դարձել»: Մխոն շուտ է տուն «վերադարձել»: «Տղաներն ընկել են շրջափակման մեջ, բայց հրամանատարն ասել է՝ եթե գերի ընկնենք, ուրեմն Մխոյի հետ մեռնելու ենք, բայց եթե ողջ ենք մնալու, ուրեմն Մխոյին չենք թողնելու, մեզ հետ պիտի տանենք: Նույն օրը նրան դուրս են բերել»: Ու նա տուն է «վերադարձել»: Ընտանիքին ապրելու ուժ տվեց Մխոյի կրտսեր քույրիկը: «Նա որևէ բանում մեղավոր չէ, մեր կարիքն ունի: Եղբորից հետո նա էլ կոտրվեց, իրենք այնքան ուրիշ տեսակի հարաբերություններ ունեին: Բայց ուժ տվեցին ինձ նաև իմ երազները, ուզում էի գիշերը շուտ գար, երազներով Մխոյին տեսնում եմ, կարոտս մի քիչ առնում: Հիմա ավելի քիչ է երազիս գալիս, քան նախկինում: Դա է ինձ ապրելու ուժ տվել: Հիմա, երբ իր շատ խոսքեր վերլուծում եմ, կարծես դրանց մեջ հուշումներ գտնեմ:

Զրուցում էինք, մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ուզում եմ անտեսանելի դառնալ, տարբեր տեղերում լինել, բոլորին տեսնել, բայց ինձ ոչ ոք չտեսնի: Վերջին զանգի ժամանակ խաղ էին կազմակերպել, ուսուցիչը թղթերի վրա տողեր էր գրել, ու աշակերտներից յուրաքանչյուրը պետք է թղթերից մեկն ընտրեր: Դասղեկն է պատմում՝ թղթերը հերթով վերցնում են, կարդում, թե ինչ է գրված, հերթը հասնում է Մխոյին, վերցնում է թուղթն ու ընթերցում. «Հայաստան աշխարհ, քո պատվի համար ես պիտի զոհվեմ: Հայ եմ ես, վստահ եմ ես»: Դասղեկն ասում է, որ երբեք նման բան չէր գրել, թե ինչու է այդ անգամ նման տողեր գրել, ինքն էլ չգիտի»: Նույն թղթի վրա ուսուցչուհին զոհվել բառը կռվել բառով է փոխարինում, բայց հետո խոստովանում՝ Մխոյի ճակատագիրը փոխել չկարողացավ: Այդ բառերը գրվել են գյուղում Մխոյի հիշատակին տեղադրված հուշաղբյուրի վրա:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մեխակ Սադոյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Զոլաքար գյուղի գերեզմանատանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ)
Ամենադիտված