«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր Բաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ) Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan «Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Լարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ) Ինչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի 

Ի՞նչ կտան մայրաքաղաքի փոքր կենտրոնում բեռնատարների մուտքի սահմանափակումն ու վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայումը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Փաստը» տեղեկացրել էր, որ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում արգելվելու է մեծ բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Երեկ այս նախաձեռնությունն իրականություն դարձավ: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացրեց մանրամասները:

«Փոքր կենտրոնում ենթակառուցվածքներն այնպիսին են, որ ճանապարհների թողունակությունը սահմանափակ է: Տրանսպորտային մեծ միջոցների հոսքերի դեպքում կառավարել անհնար է դառնում: Փողոցները լայնացնելու հնարավորություն չկա, ուստի երթևեկության կազմակերպման համար պետք է կիրառել սահմանափակումներ: Սա իրենից ենթադրում է որոշակի բարեփոխումների փաթեթ, որի առաջին քայլով որոշվել է ժամային սահմանափակում կիրառել բեռնատար ավտոմեքենաների մասով: Ժամային սահմանափակման տրամաբանությունը հետևյալն է՝ 2,5 և ավելի տոննա ընդհանուր բեռնվածության գործակից ունեցող տրանսպորտային միջոցները պետք է մուտք գործեն տվյալ հատված երեկոյան ժամը 21:00ից մինչև առավոտյան 7:00-ն ընկած ժամանակահատվածում: Սա իր հերթին կբերի երթևեկության մասնակիցների որոշակի նվազում, որն ինքնին որոշակի ազդեցություն կունենա երթևեկության վրա: Միանշանակ սա ամբողջությամբ չի լուծելու խցանումների խնդիրը փոքր կենտրոնում, բայց լուծման գործընթացում իր մասնակցությունը միանշանակ կունենա»,-ասում է Հարությունյանը:

Երթևեկության կարգավորմանը նպաստելուն է ուղղված նաև հանրային տրանսպորտի համար գծերի առանձնացումը: «Երթևեկության մասնակիցների նկատմամբ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն: Մասնավոր տրանսպորտային միջոցի օգտագործումը պետք է լինի ոչ գրավիչ: Քաղաքացին պետք է միշտ մտածի, որ հասարակական տրանսպորտով երթևեկելը լինելու է ավելի հարմար և իր ցանկալի վայրը հասնելու է ավելի շուտ, քան իր մասնավոր մեքենայով: Այս որոշումը կյանքի կոչելու առաջնային ուղղություններից մեկն այն է, որ հասարակական տրանսպորտի համար պետք է լինի առանձնացված գիծ, որպեսզի հասարակական տրանսպորտը չհայտնվի խցանումների մեջ, ժամանակ չկորցնի, երթևեկի ավելի արագ, հարմարավետ ու անվտանգ:

Ավարտում ենք Հերացի փողոցի կահավորումը համապատասխան տեխնիկական միջոցներով, այս շաբաթ արդեն կգործի ամբողջությամբ, երկու կողմում առաջին երթևեկելի գոտին կհատկացվի հասարակական տրանսպորտին: Այս գործընթացը շարունակական է լինելու, իսկ տրամաբանությունը հետևյալն է՝ հիմնական ուղևորահոսքը սպասարկող երթուղիները, որոնք իրար են կապում խոշոր վարչական շրջանները, գրեթե ամբողջությամբ պետք է ունենան առանձնացված ավտոբուսային գծեր, որպեսզի տվյալ երթուղիները մաքսիմալ արագ կարողանան քաղաքացիների սպասարկում իրականացնել: Այսօր արդարացի դժգոհություն կա, որ հասարակական տրանսպորտի հաճախականության գրաֆիկները խախտվում են, և արդյունքում ուղևորը կանգառում երկար է սպասում իրեն սպասարկող տրանսպորտին: Այս խնդրի կարգավորմամբ տվյալ ուշացումների հարցը կլուծվի, և պատշաճ որակի սպասարկում կիրականացվի»,-նշում է մեր զրուցակիցը:

Չնայած, որ մայրաքաղաքը ձերբազատվեց գազելներից, և հիմա քաղաքացիներին սպասարկում են անվտանգ ու տարողունակ ավտոբուսները, հատկապես պիկ ժամերին դրանք գերծանրաբեռնված են: Հարությունյանը նախ իր արտահայտած նախորդ մտքին է հղում անում, իսկ հետո հավելում, որ արդեն հաջորդ տարի Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակը: «Ծանրաբեռնվածության մի խնդիրը ժամային գրաֆիկի հաճախականության խախտումն է, եթե ավտոբուսը նախատեսված 10 րոպեն մեկ կանգառ չի հասնում, այնտեղ ուղևորահոսքն ավելանում է, և մոտեցած տրանսպորտային միջոցում ծանրաբեռնվածությունը շատանում է: Առանձնացված երթուղիները որոշ չափով այս խնդիրը կկարգավորեն: Երկրորդ՝ պետք է պահանջվող թվաքանակի շարժակազմի ավելացում, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի:

Այս մասով ունենք 30 սպասվող ավտոբուս գործող պայմանագրով, որն անցած տարվա մրցույթի արդյունքում հայտարարվել էր, Երևան համայնքը բանակցեց մատակարարի հետ և թվով 30 ավտոբուս ավելացվեց` առանց պայմանագրի գնից համայնքի կողմից ավելի վճարելու: Այս 30 ավտոբուսը հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կլինի Երևանում: Գնումների վարչությունը և տրանսպորտի վարչությունը գնման հայտ է ուղարկել 170 հատ 8 և 6 մետր երկարությամբ և 60 տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերման, մրցույթի կայացման արդյունքում նախնական հաշվարկների արդյունքում հունիս-հուլիս ամիսներին դրանք կժամանեն Երևան: Ինչպես նաև ներկայումս շարունակվում է գործընթացը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական միջոցներ հատկացնելու մասով, որը պետք է ուղղվի 250 էլեկտրական 18 մետր երկարությամբ ավտոբուսների ձեռքբերմանը: Մայրաքաղաքի ավտոբուսային պարկում էական փոփոխություն կլինի արդեն 2024 թ.-ի ընթացքում»,-ընդգծում է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Որպես բարեփոխումների փաթեթի փուլային գործողություն դիտարկվում է նաև վճարովի ավտոկայանատեղիի տեղական վճարի վերանայում:

«Սրա տրամաբանությունը ոչ թե վճարի չափի ավելացումն ու շատ գումար հավաքագրումն է, այլ սա հստակ դիտարկվում է որպես սահմանափակման գործիք: Վճարի չափի գումարի վերանայման արդյունքում կսահմանափակենք տրանսպորտային միջոցների մուտքը դեպի փոքր կենտրոն, որը նույնպես կառաջացնի երթևեկության մասնակիցների քանակի նվազեցում ու երթևեկության միջին արագության բարձրացում»,-եզրափակում է Վազգեն Հարությունյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից
Ամենադիտված