Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե Հակոբյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի 

Գողություններ 9 բնակարաններից, 35 ավտոմեքենաներից, հափշտակություններ՝ 27-ամյա երիտասարդի կատարմամբ

Իրավունք

Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 27-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության մոտ երեք տասնյակ դեպք: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, վարձակալելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների մի շարք փողոցներում կայանված  Լեքսուս, Տոյոտա և այլ մակնիշի 35 ավտոմեքենաների հայելիները:

Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից երիտասարդի կողմից կատարված գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:

Քննությամբ բացահայտվել են նաև հիշյալ երիտասարդի կողմից կատարված խարդախության դեպքեր: Մասնավորապես, սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով երկու քաղաքացիների հետ՝ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել նրանցից մեկի կողմից վաճառվող ոսկյա զարդերը մեկ այլ անձի անվամբ գրավ դնելու և գրավադրված զարդերի արժեքի չափով գումարը նրան վերադարձնելու, իսկ մյուսի կողմից վարձակալությամբ տրվող խաղային համակարգիչը վարձակալելու վերաբերյալ: 2020թ. մայիս ամսի տարբեր օրերի հանդիպելով հիշյալ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.002 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և 260.000 ՀՀ դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ ԳալստյանՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըԵրևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն ՊիպոյանՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Օրվա խորհուրդ. մայիսի 4«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն ԴանիելյանըՈսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
Ամենադիտված