54-ամյա Ջենիֆեր Լոպեսը բացատրել է, թե ինչու է հրաժարվել դիմահարդարումից (լուսանկար)
ԼուսանկարներԴերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը People-ին տված հարցազրույցում խոսել է բնական գեղեցկության մասին։
54-ամյա դերասանուհին ասել է, որ առանց դիմահարդարման իրեն շատ ավելի վստահ է զգում։
«Երբ նկարահանվում եմ իմ հոլովակներում առանց դիմահարդարման, ես իրականում ուզում եմ մարդկանց հասկացնել, որ դա նորմալ է: Ինձ դուր է գալիս լինել ամբողջությամբ դիմահարդարված, գլամուր տեսք ունենալ և ինչ-որ չափով նման լինել Ջեյ Լոյին, որին բոլորը գիտեն: Բայց կա նաև դու՝ առանց դիմահարդարման և առանց որևէ զարդի, և դա նույնքան գեղեցիկ է: Սա չի նշանակում, որ ես գլամուր չեմ սիրում: Բայց ինձ դուր է գալիս նաև աղջիկը, ով նստում է տանն առանց շպարի, կապված մազերով, քրտնած և կարծես նոր արթնացած լինի: Չկա ավելի հզոր բան, քան կինը, ով գիտի, թե ով է ինքը»,- ասել է Լոպեսը: