54-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է «մերկ» կոմբինեզոնով
Լուսանկարներ![54-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է «մերկ» կոմբինեզոնով](/timthumb.php?src=disc/23-02-24/1bca1b2ff120d5131e39c2950ce88e3b.jpg&w=780)
Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է իր ալբոմի շապիկի համար։ Նկարները հայտնվել են Instagram-ում։
54-ամյա Ջենիֆեր Լոպեսը կեցվածք է ընդունել «մերկ», կիպ կոմբինեզոնով։ Արտաքին տեսքը համալրվել է ոսկյա ականջօղերով ու մատանիներով, ինչպես նաև փետուրե բոայով։
Ջենիֆեր Լոպեսը գովազդում է «This Is Me... Now: A Love Story» ֆիլմը, որը պատմում է նրա կյանքի և կարիերայի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվ Մայերսը։ Նախագծի պրեմիերան կայացել է փետրվարի 16-ին Prime Video սթրիմինգային ծառայության միջոցով։
![](disc/23-02-24/b62fba013c3186a6fad6622e82f95d5c.jpg)
![](banners/armflix.jpg)