Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբան Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ 

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարող պաշտոնյաների կյանքը լավացել է

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր թիմն աննախադեպ պայքար է սկսելու կոռուպցիայի դեմ: Անցել է շուրջ 4.5 տարի, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի արգասիքները դեռևս հանրությունն իր մաշկի վրա չի զգում: Փոխարենը` զգալիորեն փոխվել է այդ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պաշտոնյաների սոցիալ տնտեսական վիճակը, իսկ վերջիններիս հայտարարագրերը բավականին լուրջ հարցեր են առաջացնում։

Դիցուք՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է  2 բնակարան և մեկ հողամաս: Որպես շարժական գույք՝ հայտարարագրել է 2004 թվականի արտադրության BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2013 թվականին: Ունեցել է 60000 դրամ արժողությասն բաժնեմաս և 300000 դրամի փոխառություն:  Նրա դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 588,228.00 դրամ: Նրա բնակարաններից մեկը գտնվում է Աբովյան քաղաքում, որը նա գնել է 2005 թվականին, իսկ մյուսը` Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում, որը ձեռք է բերել 2010 թվականին: Հողամասը ձեռք է բերել 2006 թվականին, գտնվում է Աբովյան քաղաքում: 2019 թվականի հայտարագրում ներկայացված է, որ նա 2,005.00 և 1,922,086.00 արժողության բանկային հաշիվներ ունի։ Ինչպես նաև 850,000. դրամ կանխիկ գումար: Նրա եկամուտները կազմել են մոտ 65 մլն դրամ, որից 11,522,445. դրամն ստացել է որպես աշխատավարձ, 35,000,000. դրամը՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ից ստացած փոխառություններից, 17.8 մլնը` գույք վաճառելուց, 874,497 դրամը՝ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ից ստացած փոխառությունից: Նրա կնոջ` Արմինե Պետրոսյանի անունով կա 223,214.30 դրամի բանկային հաշիվ, 250,000.00 կանխիկ գումար, 202,239.00 եկամուտ, որն ստացել է «ՍՄԱՐԹ» Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամում աշխատելիս։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ ունի 3 բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2019 և 2021 թվականներին, բնակարաններից 3-րդը ներկայացված է՝ որպես նվիրատվություն։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է նաև 1 հողամաս՝ գնված 2013 թվականին։ Հայտարարագրել է 2012 թվականի արտադրության PORSCHE մակնիշի մեկ ավտոմեքենա (լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այդ մեքենան արժե մոտ 10 միլիոն դրամ)։ Խաչատրյանի հայտարարագրած դրամական միջոցները ներկայացնելու պահին կազմել են 10,417,424.00 ՀՀ դրամ՝ ստացված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ից, ինչպես նաև 7,111,500.00 ՀՀ դրամ՝ ստացված «Ջերմուկ Գրուպ»-ից։ Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,314,460.00 ՀՀ դրամ։ Հայտարարագրել է 23,900,000.00 կանխիկ գումար և փոխառություններ՝ 16,876,573.00 ՀՀ դրամի չափով։ Սասուն Խաչատրյանը հայտարարագրել է երկու կառույցից՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ 16,043,065.00, և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ 5,366,566.00 ստացած աշխատավարձի չափը: Ընդհանուր հայտարարագրած աշխատավարձը կազմել է 21,409,631.00 ՀՀ դրամ։

Սասուն Խաչատրյանի տեղակալ Մուշեղ Բաբայանը հայտարարագրել է բնակարան Նուբարաշեն վարչական շրջանում,անհատական բնակելի տուն, հողամաս, 20,804,068.00 դրամի հանձնված և վերադարձված փոխառություն, բանկային հաշվի մնացորդները կազմել են 1,047,828.10 դրամ: Կանխիկ դրամը՝ 4,500,000.00 դրամ, 20,000.00 դոլար: Եկամուտները կազմել են 26,372,458.30 դրամ: 

Վերահսկիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն  2018թ. հարկային տարվա սկզբում Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 7 400 000 ՀՀ դրամ և 37 000 ՀՀ դրամ: Պաշտոնյայի դրամական մի­ջոցների չափը հարկային տարվա վեր­ջում կազմել են 8 400 000 ՀՀ դրամ, 24 500 ԱՄՆ դոլար և 12 800 եվրո։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, 42,955,000.00 դրամի ստացված և հանձնված փոխառություն, բանկային ավանդները կազմել են 30,772,547.00 դրամ, բանկային հաշիվների մնացորդը 1,693,114.00 դրամ: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45,934,464.00 դրամ:

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հայտարարագրել է բնակարան,  2019-ին ձեռք բերված TOYOTA մակնիշի ավտոմեքենա, 17,796,568.00 դրամի ստացված և վերադարձրած փոխառություն, բանկային ավանդները կազմել են 90,000.00, 319,042.90 և 309,098.50 դրամ: Բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,118,218.00 դրամ և 6,239.00 ԱՄՆ դոլար, կանխիկը՝ 60,000.00 դրամ և 800.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26,480,423.00 դրամ:

Լիլիթ Ալեքսանյանը 2,500,000.00 ՀՀ դրամի նվիրատվություն է ստացել և ձեռք է բերել բնակարան՝ բաժնային սեփականությամբ։

Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․

Բնակարան, 7 մլն դրամ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ  Գալստյանի հայտարարագիրը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, 2011-ին ձեռք բերված Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, եկամուտները կազմել են  18 միլիոն 509 հազար դրամ և 2 միլիոն 253 հազար դրամ:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանի հայտարարագիրը ներկայացնում ենք ստորև․

Ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական գույք. ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանի  հայտարարագիրը - YouTube

ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը հայտարարագրել է հետևյալ գույքն ու ունեցվածքը․

ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանի հայտարարագիրը նույնպես ներկայացնում ենք ձեր ուշադրությանը․

2 անշարժ գույք, 572 հազար դրամ. ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանի հայտարարագիրը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԴեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալՓակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ)Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է (տեսանյութ) Վարդան Ղուկասյանը ձայնագրություն միացրեց․ Ինչպե՞ս են քաղաքացուն խոշտանգում ՔԿ-ում (տեսանյութ) Որքա՞ն դրամ և գույք է պահանջում դատախազությունը Ռ. Քոչարյանից, Գ. Ծառուկյանից և Գ. Խաչատրյանից (տեսանյութ)Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, մի հատ հասկանանք՝ որտեղ են պտտվում (տեսանյութ)Ես ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ) Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. փաստաբանԼույս չի լինիԻշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան«Նիկոլ, դավաճան», «2 րոպե ժամանակ ունեք, բացեք ճանապարհը». Արմավիր-Գյումրի ճանապարհին գերլարված է (տեսանյութ)Բագրատ Սրբազանի կոչը՝ Կոմիտասի չավարտված օպերայով (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29ՈւՂԻՂ. Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՍուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը«Նապոլին» ու «Ռոման» 2-ական գոլ փոխանակեցին (տեսանյութ) Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումից բացի սկսվել է սահմանագծման գործընթացը«Բարսան» կենտրոնացած է 2-րդ տեղը զբաղեցնելու վրա․ ՉավիՃապոնիայում ջերմային հարվածով երեք մարդ հոսպիտալացվել է«Այս նկարով ամեն տեղ կթողնեն»․ տեսանյութ՝ Պուտին-Ալիև հանդիպումից Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը (տեսանյութ) Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ ԲորելՄեքսիկայում ավտոբուսի շրջվելու հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվելԱրթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ)Լույս չի լինիՄոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված