118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանի. Սրբազան Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ) Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան 

Անցյալում չպատժված հանցագործությունները՝ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների «ալիբի»

Վերլուծական

Այսօր շատերն են զուգահեռներ անցկացնում՝ 20-րդ դարում նացիստական Գերմանիայի կողմից էթնիկ հրեաների հանդեպ վարած քաղաքականության և ժամանակակից Ադրբեջանում՝ Արցախի և արցախցիների հանդեպ վարվող ռասիստական, ծավալապաշտական և ի վերջո` էթնիկ զտումների հանգեցրած քաղականության միջև: Սակայն, զուգահեռներից գլխավորը կայանում է նրանում, որ անպատժելիությունն ու միջազգային գլոբալ խաղացողների լուռ համաձայնությունը 20-րդ դարում ծնեց նոր ոճիրներ արդեն այսօր՝ 21-րդ դարում, երբ մեր աչքի առաջ 120 հազար հայ ենթարկվեց էթնիկ զտման և վտարվեց իր հայրենիքից:

Զուգահեռները իսկապես բազմաթիվ են: Դիցուք՝ 1939 թվականի մայիսի 13-ին, Սենթ Լուիս նավը` 930 ուղևորներով, ճանապարհ բռնեց Գերմանիայի Համբուրգ քաղաքից դեպի Կուբա։ Նրա ուղևորների մեծ մասը Գերմանիայից փախչող հրեաներ էին, որոնք փորձում էին փրկվել ջարդերից, բռնություններից, խտրականության քաղաքականությունից և համակենտրոնացման ճամբարներից: Գեբելսը այդ նավարկության լուսաբանման նպատակով հրավիրել էր օտարերկրյա թղթակիցներին։ Նրանք կոչված էիմ իրենց թերթերում պատմել, որ նացիստական ​​իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում հրեաների համար Հայրենիքը լքելու ցանկության մեջ։

Բայց ոչ Կուբայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Կանադայում փախստականներին թույլ չեն տվել լքել նավը։ Նավը վերադարձվել է Եվրոպա։ Արդյունքում, Սենթ Լուիսի ուղևորների գրեթե կեսը զոհ գնաց Հոլոքոստին:  Ոչինչ չի՞ հիշեցնում: Այն օրերին, երբ հազարավոր հայեր փախչելով ադրբեջանական վայրագություններից ստիպված լքում էին Արցախը, Բաքվի վարչախումբը միջազգային ԶԼՄ-ի էր հրավիրել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետ, որպեսզի վերջիններս, ի լուրջ աշխարհի ավետեն, թե ինչ լոյալ են ադրբեջանցիները իրենց հայրենիքի լքող արցախցիների հանդեպ և ինչ հոժարակամ են վերջիններս դա անում: Իհարկե, այդ լրատվամիջոցները այդպես էլ չֆիքսեցին, թե ինչպես վերը նշված անցակետից ադրբեջանցիները ապօրինաբար առևանգեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ փախստական դարձած արցախցիների ճակատագիրը քչերին է հետաքրքրում:

Մեկ այլ զուգահեռ: Բյուրեղապակյա գիշերը ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդերը, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար. կրկին ոչինչ չի՞ հիշեցնում: Սեպտեմբերյան վերջին ագրեսիան Ադրբեջանը սկսել էր այն անվանելով հակաահաբեկչական գործողություն իր՝ իբր թե հայերի կողմից պայթեցված զինծառայողների մահվան դիմաց,  որի ընթացքում ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի դաժանաբար սպանվել և խոշտանգվել են 100-ից ավել հայեր: Նմանատիպ Բյուրեղապակյա գիշերներ ադրբեջանցիները կազմակերպել էին նաև Բաքվում, Մարաղայում, Սումգայիթում:

Իսկ այժմ վերը նշված գլոբալ խաղացողների մասին: 1938 թվականի ամռանը երեսուներկու երկրների պատվիրակներ հանդիպեցին ֆրանսիական Էվիան հանգստավայրում։ Ինը օր տևած հանդիպման ընթացքում պատվիրակներից յուրաքանչյուրը իր կարեկցանքը հայտնեց հրեա փախստականներին։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարեցին, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց, ավելին՝ Գերմանիայի ներքին գործերին խառնվելու առանձնակի ցանկություն չունեն: Հիշենք Արցախի հարցով գումարված ՄԱԿ ԱԽ վերջին նիստերը: Բազմաթիվ կարեկցանքներ, այդպես էլ չընդունված ռեզոլյուցիաներ և փաստացի զրո գործնական քայլեր՝ Ադրբեջանին կազմակերպված էթնիկ զտումների համար պատժելու նպատակով: 2023 թվականին արցախցիների հանդեպ կիրառվեց նույն լռության քաղաքականությունը, որը 1938-ին կիրառվեց հրեաների հանդեպ:
 
Վերը նշված զուգահեռները կարելի է անվերջ շարունակել, սակայն, արդեն իսկ պարզ է, որ 20-րդ դարում իրական ոճրագործներին, ռազմական հանցագործներին գործնականորեն պատժելու քաղաքական կամքի բացակայությունը  հանգեցրել է մի իրավիճակի, երբ նմանատիպ հանցագործություններ կատարվում են արդեն այսօր՝ իրեն ժողովրդավարական հռչակած 21-րդ դարում: Ինչպես տեսնում ենք՝ «այլևս երբեք»-ը չի աշխատում, եթե հանցագործի ձեռքից չեն բռնում և չպատժված հանցագործները ոգեշնչման առիթ են դառնում՝ արդեն նորերի համար: Իլհամ Ալիևը և ադրբեջանական ոճրագործ մեքենան դրա վառ ապացույցն են:
 
 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-նՍոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվումՄեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանի. ՍրբազանՔաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեցՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԲագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ)Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը (ուղիղ)Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել էՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե ՍարգսյանԱյս սահմանազատումը Կիրանցի վերջն է, ամբողջ գյուղը դատարկվելու է. Դանիելյան (տեսանյութ)Գերմանիայում տեղի են ունեցել հեղեղումներԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․am Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա (տեսանյութ) Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. Փաշինյան Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը, պետք չէ մեղադրել զինվորականությանը (տեսանյութ) Արդեն 4 տարի է` հանձնում են ՀՀ-ի տարածքներն առանց որևէ պարզաբանման, առանց որևէ քարտեզի Իշխանությունը պետք է փոխվի, որ ելք լինի. Առաքելյան (տեսանյութ) Ես համախմբվելու չունեմ 2016թ. ՊՊԾ գունդ գրաված «ուժի», 2018թ. իշխանազավթումն առ այսօր արդարացնող ու ՀՀԿ-ն «չարիք» համարող «ուժերի» հետ. ես ձևական համախմբման կարիք չունեմ. Շարմազանով Գիտնականները ստեղծել են գել, որը չեզոքացնում է ալկոհոլը Միայն ես եմ եղել հացատանը, այլ մարդ չկար. ԱԱԾ գեներալը` լրագրողին Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Էս հատուկ անինքնասեր նիկոլի ու իրա կուտոկի ,սրանց բալետ անողների համար․ Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութ է հրապարակել՝ Ալիևի մասնակցությամբ․Վստահ չեմ, որ ինքնակամ հրաժարական կտան. բոլորս հույսով ենք միացել այս շարժմանը. քանդակագործ (տեսանյութ) Դուրս եկեք ջայլամային վիճակից. Արման-Նուռը՝ մշակույթի գործիչներին (տեսանյութ) Վաղը խմբերով, մշակույթի գործիչներով գնալու ենք Կիրանց. Արսեն Գրիգորյան Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ) Մենք դեմ ենք, չենք ուզում մեր ժողովուրդը Կիրանցում այս վիճակում հայտնվի, եկե'ք գնանք հրապարակ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ Արցախը հանձնողին անգամ թուրքը դավաճան կհամարի, այս կրկնակի դավաճանները պետք է հեռանան. Մանուկյան (տեսանյութ) Ձկան գլուխը փտած է, որպես մշակութային գործիչներ, պիտի գլուխը բուժենք, նոր թեփուկների մասին խոսենք (տեսանյութ) Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ է ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ) ԱԳ նախարար Միրզոյանը Քուլս Մարկին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Այսօր խաղադրույքը եկեղեցին է, վաղը կլինի լեզուն, կկորցնենք եկեղեցին, կկորցնենք հայ լինելու իրավունքը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Աֆղանստանում հեղեղումների պատճառով` 50 մարդ է մահացել Հնարավոր չէ Հայաստանում ապրել, եւ մշակույթը չլինի քաղաքականացված. Լիլիթ Բլեյան Կիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ես առաջադրվելու ցանկություն չունեմ, պաշտոնականացված որոշում. Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված