Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը գործել են Վրաստանի ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե Մտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա (տեսանյութ) Իրանը կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը (տեսանյութ) Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ Բնավ պատահականություն չէ, սա հայկականության դեմ պայքարի մեծ շղթայի ընդամենը մի փոքրիկ դրվագ է․ Ֆիդանյան Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել են Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Արսեն Թորոսյանն իր անտիկրոնական դավանանքով մասնակցել է կրոնական գագաթնաժողովին (տեսանյութ) «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Գազամատակարարումը կդադարեցվի 

Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ

Հասարակություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ 

«Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։  Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, վիդեոզանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասաց Զառա Ամատունին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային թիմերի այցելություններից պարզ է դարձել, որ Ղարաբաղում մնացած հայերի կարիքները վերաբերում են սննդին, դեղորայքին, ջրի հասանելիությանը։ Տեղերում հնարավորության սահմաններում կատարվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դեղորայք։ Մի շարք կարևոր հարցերի հասանելիության բացակայության պայմաններում նրանք հայտնվել են խոցելի վիճակում։ Որքա՞ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կշարունակեն մնալ Ղարաբաղում։

«Առհասարակ մեր ներկայությունը պայմանավորված է մարդասիրական կարիքներով։ Որքան այդ կարիքները շարունակեն մնալ տարածաշրջանում և որքան մեր ներկայությունը՝ որպես չեզոք միջնորդի, կարևոր կլինի մարդկանց համար, մենք կգերադասենք այդքան էլ մնալ և շարունակել այդ հարցերին ուշադրություն դարձնել»,-ասաց Զառա Ամատունին։

Զառա Ամատունին ընդգծեց, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը կենտրոնացված է հակամարտությանը վերաբերող, մարդասիրական հարցերին։ Այս տարածաշրջանում 30 տարուց ավելի ֆիզիկական ներկայության շնորհիվ կազմակերպությունը պարբերաբար արձագանքել է ահագնացող կարիքներին։

«Այս ստեղծված իրավիճակում ևս կազմակերպությունն անմիջապես սկսել է ավելացնել իր ռեսուրսները թիրախային ուղղություններով։ Մենք փորձել ենք Ղարաբաղից տեղափոխել վիրավոր անձանց, ինչպես նաև աջակցել ենք զոհվածների մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում։ Խոսքը թե՛ պատերազմական գործողությունների, թե՛ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  վիրավորում ստացածների մասին է։ Այդ օրերին 124 վիրավորում ստացած անձ տեղափոխվել է Հայաստան բուժում ստանալու նպատակով։ Դրանից բացի, մեր կազմակերպության աջակցությամբ 220 անձի աճյուն է տեղափոխվել Հայաստան։  Մեծ մասն այն անձինք են, որոնք զոհվել են պայթյունի հետևանքով»,-հավելեց Զառա Ամատունին։ 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար  քաղաքացի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը գործել են Վրաստանի ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե Մտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա (տեսանյութ) Իրանը կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոմունիկացիաների բացմանը (տեսանյութ) Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ Բնավ պատահականություն չէ, սա հայկականության դեմ պայքարի մեծ շղթայի ընդամենը մի փոքրիկ դրվագ է․ Ֆիդանյան Մետրոյում խուլիգանություն կատարած անձինք կալանավորվել ենԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Արսեն Թորոսյանն իր անտիկրոնական դավանանքով մասնակցել է կրոնական գագաթնաժողովին (տեսանյութ) «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան (լուսանկարներ) Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Գազամատակարարումը կդադարեցվիՊետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպանՓորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. քաղաքագետը՝ Փաշինյանի «բալանսավորման» մասին (տեսանյութ) Գագաթաժողով, որի հիմնական մասնակիցները նստած են սեղանների շուրջ, իսկ անտեր մնացածները` եթիմաշարքում. ՂազարյանՍա պայքար է հանուն սոցիալական արդարության. Վահե Մխիթարյան (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է ՄԻՊ-ը ժամանել է Քաջարան` հանդիպելու գործադուլավորների հետ․ ԶՊՄԿ գործադուլ անող քաղաքացի ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերիՈր ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Պարզվել է՝ ով է Ֆրանսիայի առաջին տիկնոջը՝ Բրիջիթ Մակրոնին սեռափոխած վիրաբույժը (տեսանյութ) Երբ բարձրաձայնեցինք մեր խնդիրը մեր վրա էնպիսի ճնշում սկսեց, որ հետ նահանջի ճանապարհ չունենք (տեսանյութ) Գազի բալոնի պայթյուն Երասխ գյուղում․ կան տուժածներ ՆԳՆ-ն տեղեկացնում է քաղաքացիներինՄեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Ղարաբաղից հետո ՌԴ–ի կարիքն այլևս չկա. Զատուլինը` Բաքվի պահանջի մասին Զախարովան կոչ արեց ադրբեջանցի լրագրողուհուն չուղղել հարցեր Հայաստանի մասին (տեսանյութ) Քրեական ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ Էկվադորը Ռուսաստանից համագործակցություն է խնդրել Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Ադրբեջանն առաջ է տանում թուրքական շահերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում․ ԶատուլինՔելլոգն անվանել է Կիևի՝ միջուկային զենք ստանալու հնարավորություններըԱննա Հակոբյանը կմեկնի ԿատարԱՄՆ ավելի քան 40 հազար աշխատակից համաձայնել է ազատվել աշխատանքից․ WSJ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց. Yerkir.am ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվածը թույլ փաստաթուղթ է․ Իրանի դեսպան (տեսանյութ) Դժվար կառավարելի է և համառ. Կիևը վախենում է, որ ԱՄՆ-ը կազատվի ԶելենսկիիցՀամայնքին պատճառված 13 մլն 953 հզր դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է «Տեղի է ունեցել թյուրըմբռնում». ՊԵԿ«Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Իրանին, թե՛ Հայաստանին․ ԻԻՀ դեսպան (տեսանյութ)Ինչու է Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել Արցախի դրոշը (տեսանյութ) Երկրի թիվ 1 հարկատուն արդեն 7 օր է՝ պարտադրված դադարեցրել է արտադրական գործընթացը (տեսանյութ) Թրամփը արդեն սպառնում է ալկոհոլային ապրանքանիշերին․ FTԵրթևեկությունը միայն ձնահոսքի թունելներով․ ինչ վիճակ է Լարսի ճանապարհին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից արձագանքել են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին 2025-ից գիտնականները եռակի և նույնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կստանան. Սիսակ Գաբրիելյան Պրիմակովը անդրադարձել է Բաքվում ռուսական մշակութային կենտրոնի՝ Ռուսական տան, հարցինՈւկրաինան նոր հարձակում է սկսել Կուրսկի շրջանումՉինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը․ Պեկին
Ամենադիտված