Իսրայելը միջուկային զենք ունի, բայց չի խոստովանում դրա մասին․ Էրդողան
Աշխարհ![Իսրայելը միջուկային զենք ունի, բայց չի խոստովանում դրա մասին․ Էրդողան](/timthumb.php?src=disc/17-11-23/12309a3c41e6661ee9f7d888727eb985.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ստելու մեջ։
«Իսրայելը ներկայումս միջուկային զենք ունի՞: Այո, բայց եթե հարցնեք Իսրայելին, այո չեն ասի: Որովհետև նրանք շատ լավ են օգտագործում սուտը», - ասել է Թուրքիայի ղեկավարը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Իսրայելը գետնին է հավասարեցրել Գազայի հատվածը։ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար երեխա, կանայք և տարեցներ, հավելել է Էրդողանը։
![](banners/armflix.jpg)