Ավելի քան 2 հազար փաստաբան Իսրայելի դեմ հայց կներկայացնի «Գազայում ցեղասպանության» համար. Էրդողան
Թուրքիա![Ավելի քան 2 հազար փաստաբան Իսրայելի դեմ հայց կներկայացնի «Գազայում ցեղասպանության» համար. Էրդողան](/timthumb.php?src=disc/18-11-23/448e95fae5c0cbf40a2c518f76d8749f.jpg&w=780)
Ավելի քան 2 հազար փաստաբաններ Իսրայելի դեմ հայցեր կներկայացնեն տարբեր իշխանություններին Գազայի հատվածում նրա կատարած հանցագործությունների համար։ Այս մասին Ստամբուլում կայացած հանրային հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Մենք բողոքներ կներկայացնենք անհրաժեշտ վայրեր՝ ավելի քան 2 հազար փաստաբանների մասնակցությամբ՝ կապված Գազայում ցեղասպանության հետ, մենք կհետևենք դրան, և [Իսրայելի կողմից] կատարած հանցագործությունների գինը կվճարվի», - ասել է Թուրքիայի նախագահը։ Նա կրկին Իսրայելին անվանել է ահաբեկչական պետություն՝ պաղեստինյան անկլավում իր ագրեսիվ գործողությունների համար։
![](banners/armflix.jpg)