ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս Ավետիսյան Սամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին 1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետում Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթով Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ Կենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը Լույս չի լինի Ով է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներին Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան Աբրահամյան 

175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

Քաղաքական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի կողմից հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպաններ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել համագործակցության նոր շրջափուլի մեկնարկը: Նախարարը տեղեկացրել է՝ հաշվի առնելով հուշարձանի պատմաճարտարապետական և գիտական բացառիկ նշանակությունը` ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել և 2021 թվականի մայիսի 21-ին կայացած գիտամեթոդական խորհրդում հավանության է արժանացել «Երերույքի տաճարի և փոքր դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

«Արդյունքում՝ երաշխավորված կլինի Հայաստանի վաղքրիստոնեական ճարտարապետության այս եզակի կառույցի հետագա պահպանությունը, պայմաններ կստեղծվեն պատմամշակութային հենքի վրա վերաիմաստավորված միջավայրում ներկայացնելու տարածաշրջանի պատմությունը, ճարտարապետությունը, արվեստը, կկազմակերպվեն կրթական ծրագրեր, որոնք անկասկած նպաստելու են պատանիների և երիտասարդների զարգացմանը և հայոց մշակութային ժառանգության հանրահռչակմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ծրագրի մեկնարկի և հաջող իրականացման գործում կարևորելով և բարձր գնահատելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աջակցությունն ու մասնակցությունը:

«ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին հաջողվել է այս հավակնոտ ծրագրի շուրջ համախմբել միջազգային տարբեր մասնագետների, որոնց համատեղ գործունեության արդյունքում անվերապահորեն շահելու է Երերույքի տաճարը, շահելու է Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինի, Երերույքի պահպանության ծրագրին ցուցաբերվող այս աջակցության համար, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությանն ԱՄՆ դեսպանության շարունակական աջակցության համար։

Նախարարը տեղեկացրել է՝ այս պահին էլ Սանահինի վանքում շարունակվում են Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարանների վերականգնման աշխատանքները։

«Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին։  Մենք հիշում ենք նաև Մեղրիի եկեղեցու որմնանկարների և Դաշտադեմի ամրոցի վերականգնման աշխատանքներին աջակցությունը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք Ձեր օգնությամբ, հարգարժան տիկին դեսպան, իրականացվել են մշակույթի և կրթության ոլորտներում։ Վստահ եմ, որ մեր արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական և հիմք կհանդիսանա նոր ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանների խնդրին՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Լեռնային Ղարաբաղում:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ևս ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով ներդրում ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», - ասել է դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած՝ իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է, ընդհանուր առմամբ, 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձևավորում։

Երերույքի տաճարը մասնագետները թվագրում են V դ. վերջով: Տաճարը Հայաստանի վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցիներից ամենահայտնին է: Դրա մեջ ներդաշնակ միաձուլված են երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարը պահպանված բազիլիկ շինությունների հնագույն պարզ ձևից աստիճանաբար բարդի անցման ընթացքը ներկայացնող հուշարձաններից է:

Երերույքը ընդգրկված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության նախնական ցանկում։

Միջոցառման ընթացքում նաև տեղի է ունեցել MVF նվագախմբի «Արթնացում»  երաժշտական հոլովակի պրեմիերան։ Հոլովակում տեղ են գտել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում և նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից ավելի բարձր տեմպով. Թադևոս ԱվետիսյանՍամվել Բաբայանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին1700 հայկական բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետումՀիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթովՖրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետԿենտրոնական բանկը վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգըԼույս չի լինիՈվ է այդքան սրտացավ և չի ապրի ադրբեջանցիների հետ․ Սիմոնյանը՝ իր հայտարարությունը մեկնաբանողներինԼարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համարԻշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան ԱբրահամյանՎանաձորում սպանվել է քրեական պատմություններով հայտնի անձ, ում կնոջ վրա ամիսներ առաջ կրակել էինՆոյեմբերի 29. Օրվա խորհուրդՆոր ընկերություն են գտել, որից տարօրինակ գնումներ են կատարում․ «Հրապարակ»«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը«Ժողովուրդ». Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ էԲլոգերը նախկին սիրեցյալի հարսանիքին սպիտակ զգեստ է կրել ու արժանացել քննադատության ՆԱՏՕ-ում կոչ են արել չհամեմատել Ուկրաինայում և Գազայում ստեղծված իրավիճակներըՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները․ Aravot.amԲախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՏրակտորները գողացել են և 900 000 դրամով հանձնել մետաղների ընդունման կետ Հանրապետության հրապարակի շենքերի մեծ տրամաչափի անցքերն ամանորյա լուսավորության հետևանքով չեն․ քաղաքապետարան ՄԱԿ-ում զգուշացրել են, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի 6 մասնակիցների՝ գետնին տապալելով նրանց. «Զանգ» Խորհրդարանում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդես «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է ՀՀ–ից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին Անթալիա-Մոսկվա չվերթի ուղևորուհին բոլորի աչքի առաջ բռնաբարել է մեկ այլ ուղևորիՓրկարարները դուրս են բերել բեռնատարը երթևեկելի հատվածից «Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը ներկայացել է անկեղծ հագուստով Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինՓաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել Ո՞ւր է մեր Արցախ աշխարհը, ո՞ւր են մեր սրբարանները․ Բագրատ Սրբազան Երիտասարդը քաշքել է տարեց կնոջը, փորձել հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ․ Sputnik Ազատ խոսքի և լրագրողների դեմ ոտնձգությունները շարունակվում են աննկատ մնալ«Խելոք գալիս ես». ոստիկանները բերման ենթարկեցին վրան տեղադրող ակտիվիստներին Ադրբեջանում աշակերտներին սովորեցնում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստըՆԱՏՕ-ն ակտիվ դեր չի խաղում պաղեստինա-իսրայելական հակամարտությունում․ ՍտոլտենբերգՀարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը. ՇՄՆ Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը. դեսպան Մկրտչյան Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Հակոբ ՍիմիդյանԷրդողանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա․ թուրքական ԶԼՄ
Ամենադիտված