Բլոգերը թունավորվել է շմոլ գազից՝ բուրավետ մոմերի պատճառով
ԱյլԲլոգեր Էմի Մուրը միանգամից հինգ մոմ է վառել և հայտնվել հիվանդանոցում՝ շմոլ գազից թունավորվելու պատճառով։ Նա իր TikTok էջում նախազգուշացրել է թվացյալ անվնաս սովորության հնարավոր վտանգի մասին, գրում է New York Post-ը։
Աղջիկը պատմել է, որ ցանկացել է սենյակում հարմարավետ մթնոլորտ ստեղծել, ուստի միանգամից հինգ բուրավետ մոմ է վառել, որոնք այրվել են տասը ժամ անընդմեջ։ Երեկոյան քնելու ժամանակ նա իրեն վատ է զգացել։ «Զգում էի, որ մարմինս ընկնում է, կարծես միտքս երկու մասի էր բաժանվել», - հիշում է Մուրը: Բացի այդ, նա նշել է, որ իր մոտ զգացվել են ջրազրկման, շնչառության, կրծքավանդակի ցավի և գլխապտույտի ախտանիշներ:
Մուրն արթնացրել է ծնողներին և խնդրել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց։ Հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ աղջիկը թունավորվել է դեկորատիվ մոմերի շմոլ գազից։ «Ինձ մի քանի ժամով միացրին թթվածնային սարքին, և ախտանշաններն անհետացան: «Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է»,- ասել է բլոգերը։
Եզրափակելով՝ նա զգուշացրել է, որ նույնիսկ խանութներում վաճառվող սովորական իրերը կարող են առողջության համար վտանգ ներկայացնել: