ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ մերկասառույցով ճանապարհներ. Լարսը դեռ փակ է բոլոր մեքենաների համար
Հասարակություն![ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ մերկասառույցով ճանապարհներ. Լարսը դեռ փակ է բոլոր մեքենաների համար](/timthumb.php?src=disc/22-11-23/2f814b312ea4f4efc7f2575db790c8d1.jpg&w=780)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր», Ալագյազ-Արթիկ, Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
![](banners/armflix.jpg)