Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ) Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) 

Փողերի լվացում՝ Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարի կողմից. նյութերը դատարանում են

Իրավունք

Ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2021թ․ օգոստոսին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2007-2016թթ. Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետի պաշտոնն զբաղեցրած Ս.Բ․-ն, պաշտոնավարման  ընթացքում համայնքապատկան հողակտորներն աճուրդով օտարելու մասին համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, նշված հողակտորներն իր և կնոջ սեփականությունը դարձնելու նպատակով, համայնքապատկան հողակտորների օտարման աճուրդին մասնակցության որևէ հայտ ներկայացված չլինելու պայմաններում աճուրդի չկայացման վերաբերյալ արձանագրություն կազմելու փոխարեն, ներկայացրել է դրան իր կնոջ և ազգականների մասնակցության վերաբերյալ տվյալներ և իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աճուրդի հանձնաժողովի անդամներին հանձնարարել նրանց դիտարկել որպես սակարկության մասնակիցներ, իսկ աճուրդում հաղթող ճանաչել իր կնոջը և իրեն:

Ապա կեղծ տեղեկություններ են մտցվել համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվել են նաև հանձնաժողովի անդամների կողմից։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ են կայացվել՝ համայնքի ղեկավարի կնոջ և իր հետ առուվաճառքի պայմանագրեր կնքելու մասին: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններիս անվամբ տրվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:

Այնուհետև, Ս.Բ․-ն, 2016-2021թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով արդեն Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ընդառաջել է համայնքի Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավարին, Վայք, Եղեգնաձոր, Գոմք բնակավայրերի և Երևան քաղաքի 4 բնակիչներին՝ համայնքի տարբեր բնակավայրերի համայնքապատկան հողակտորներն իրենց օտարելու խնդրանքին։ Հողակտորներն աճուրդով օտարելու՝ համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, սահմանված կարգով չի հրապարակել աճուրդի մասին հրապարակային ծանուցումները, ինչով բացառել է աճուրդներին այլ անձանց մասնակցությունը և չփոխկապակցված այլ մասնակիցների կողմից առավել բարձր գին առաջարկելու հնարավորությունները։ Ապա, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ չգլխավորելով և չկազմակերպելով դրանք, հանձնարարել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Զառիթափ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել ձևական աճուրդի անցկացման կեղծ արձանագրություններ:

Վերջինս, աճուրդի երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում, գրանցել է հողակտորները ձեռք բերել ցանկացող անձանց հետ փոխկապակցված անձանց տվյալները, անձամբ նրանց փոխարեն կազմել է հողամասերի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրությունները, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը ստորագրել և հաստատել է դրանք։ Արդյունքում փաստացի չկայացած աճուրդում հաղթող են ճանաչվել նախապես կանխորոշված անձինք, որոնց հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր, վերջիններիս անվամբ տրվել են այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ և, միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց սիմվոլիկ հատուցելիություն ապահովելով, դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․-ն, նույն համայնքի Սարավան բնակավայրում գտնվող՝ նրան և կնոջը պատկանած հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարել է ՍՊ ընկերությանը՝ նախապես իմանալով, որ ընկերությունն այդ հողամասերը կադաստրային արժեքը գերազանցող գումարով ձեռք բերելով՝ պետք է հետագայում դրանք օգտագործի այլ՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ։ Ընկերությանն օտարված վերը նշված հողերի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը նույն ընկերությանը վաճառելու առաջարկն ստանալով՝ նա դիտավորությամբ համայնքի ավագանուն չի տեղեկացրել այդ հողերի հարևանությամբ գտնվող՝ իրեն պատկանող հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարելու մասին և դիտավորությամբ չի առաջարկել այդ հողերն օտարման ներկայացնել դրանց կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող կամ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործվող հողերի կադաստրային արժեքներին մոտարկված արժեքով։ Ապա համայնքի ավագանու՝ նշված հողերը կադաստրային արժեքով օտարելու համաձայնությունն ստանալուց հետո հանձնարարել է խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել հողի սեփականության իրավունքի փոփոխման հետևանքներ առաջացնող կեղծ արձանագրություններ։ Վերջինս, փաստացի աճուրդ կայացած չլինելու պայմաններում, դրա երկրորդ մասնակից գրանցել է այլ անձի տվյալներ, կազմել և ստորագրել է «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ, իսկ Ս.Բ․-ն ստորագրել և հաստատել է դրանք, որով փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչվել նախապես կանխորոշված ՍՊ ընկերության կողմից լիազորված անձը։ Այդ կեղծ փաստաթղթերի վրա աճուրդում հաղթող ճանաչված ՍՊ ընկերության հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր և ընկերության անվամբ տրվել են այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկա յականներ։ Արդյունքում ընդհանուր 20․397․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց հատուցվել է ընդամենը 8․288․150 ՀՀ դրամ և դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․ն ի պաշտոնե տեղեկացել է, որ վերոհիշյալ ՍՊ ընկերությունը մտադիր է Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան բնակավայրում այլ հողատարածքներ ձեռք բերել՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործելու համար։ նպատակ ունենալով օրինականացնել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնեական կեղծիքով դեռևս 2007թ. մարտին իր կնոջ անվամբ ձեռք բերած հողը և շոշափելի եկամուտ ստանալ՝ նա դիմել է համայնքապետարանի աշխատակցի որդուն՝ հանցավոր ճանապարհով ստացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության վերոնշյալ հողատարածքը ձևական քաղաքացիաիրավական գործարքների կատարման եղանակով վերջինիս պատկանած վարելահողի հետ փոխանակելու համար՝ վերջինիցս թաքցնելով ինչպես կնոջ անվամբ գրանցված հողատարածքը հանցագործության արդյունքում ուղղակի ստացած լինելու հանգամանքը, այնպես էլ՝ փոխարինվող հողատարածքն էականորեն բաձր արժեքով հետագայում օտարելու իր մտադրությունը։ Համայնքապետարանի աշխատակցի որդին առաջարկին համաձայնել է:

Արդյունքում, հանցավոր գործունեությամբ ստացված անշարժ գույքը լեգիտիմացնելու նպատակով, Ս․Բ․-ն 2019թ. փետրվարին կնոջ հետ 100.000 ՀՀ դրամով այն ձևականորեն օտարել է աշխատակցի որդուն, իսկ վերջինից, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, 200.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել Սարավան բնակավայրում գտնվող վարելահողը: Ապա ձեռք բերած և կնոջ անվամբ գրանցված վարելահողը 2019թ․ փետրվարին 4.850.000 ՀՀ դրամով, այսինքն՝ կադաստրային արժեքը 2,5 անգամ գերազանցող գնով, օտարել է վերոհիշյալ ՍՊԸ լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով 4.850.000 ՀՀ դրամի եկամուտ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, 445-րդ հոդվածի 1-ին մասով /8 դրվագ/, 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/1 դրվագ/, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով /5 դրվագ/, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 38․761․620 ՀՀ դրամ: Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել օտարված հողամասերի, ինչպես նաև՝ Ս.Բ․-ի անշարժ գույքի վրա։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն ՄախսուդյանԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե ԴավթյանԽոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Համախմբվիր, հայ ժողովուրդ, քո զորությունը միասնականության մեջ է, մեզ միավորողը Հայաստանն է. Արամ Ա (տեսանյութ) Թբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)Հենց հիմա Տավուշի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներինԵվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան ԲալայանԱրցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն ՏավուշիՀԻՄԱ․ Երևան-Դիլիջան մայրուղին մեկ ժամով փակ է (տեսանյութ) Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ ՋամալյանԵթե պետությունը ինչ-որ երգչի աջակցել է, թող ինքն էլ հարկ վճարի. երգչուհի Նանա (տեսանյութ) «Սա է Ալիևի և Նիկոլի նպատակը»Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրողՀետաքրքրվել եմ, մրցավարների մասով խնդիր չկար, թափանցիկ էր. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը«Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Աւարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ) «Դավաճանը հանձնում է Հայաստանը»․ ակցիա՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ (տեսանյութ) Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու․ բանակցությունները չստացվեցին․ փաստաբան (տեսանյութ)Սիրիայի զինված ուժերը երեք շրջաններում ոչնչացրել են ահաբեկիչների զրահամեքենաները Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կերպարներից մեկը (լուսանկարներ)Բրիտանացի պատգամավորները կարող են հեռացնել Սունակին․ Financial Times «Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանԻտալիան հայտարարել է, որ երկիրը կարող է գայատևել առանց ռուսական գազի Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին հրաժարվել հեռախոսներից «Փյունիկը» ոչ մի հնարավորություն չտվեց «Ուրարտուին»՝ 5:0 (տեսանյութ)Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանովՆիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ ՇարմազանովՍյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեցՀայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Վարդան ՈսկանյանՎթար՝ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվելՀայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավորՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելԱրման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնիցՄիրզոյանը Կատարի վարչապետին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)Կայացավ «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումըԹշնամին չի կանգնելու, հող հանձնելով խաղաղություն չի լինելու. ակցիա՝ Գյումրիում (տեսանյութ)
Ամենադիտված