Զելենսկին հայտարարել է ուկրաինական բանակի համար բարդ իրավիճակի մասին
Աշխարհ![Զելենսկին հայտարարել է ուկրաինական բանակի համար բարդ իրավիճակի մասին](/timthumb.php?src=disc/22-11-23/44e50d06730d510d5e5bb3f7c958437f.jpg&w=780)
Դոնեցկում չորս ուղղություններով ուկրաինական զորքերի համար իրավիճակը բարդ է։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր Telegram–յան ալիքում։
«Բարդ եղանակ, դժվար պաշտպանություն Լիմանսկի, Բախմուտսկի, Դոնեցկի և Ավդեևսկի ուղղություններում»,- գրել է նա։
Մինչ այս Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ծանոթանալ նրա խաղաղության ծրագրի մանրամասներին։ Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ ուկրաինական զինված ուժերը հակահարձակման ընթացքում հինգ ամսում առաջ են անցել ընդամենը 10 մղոն։ Սա հուսահատեցնող է Ուկրաինայի դաշնակիցների համար, ովքեր կասկածում են, թե արդյոք Ուկրաինան կարող է հաղթել ռազմական հակամարտությունում:
![](banners/armflix.jpg)