Համացանցում քննարկվում է «դարի հարսանիքը»՝ 59 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր![Համացանցում քննարկվում է «դարի հարսանիքը»՝ 59 մլն դոլար արժողությամբ (տեսանյութ, լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/25-11-23/b223b2f3f6308fee263aed28a5f52e2f.jpg&w=780)
Սոցցանցերում քննարկում են 26-ամյա ամերիկուհի Մադլեն Բրոքուեյի և Ջեյքոբ Լագրոնի հարսանիքի տեսանյութը։ Չորս օրվա ընթացքում տեսանյութը դիտվել է ավելի քան 3,6 միլիոն անգամ։
Հարսանեկան տոնակատարությունն արդեն հռչակվել է «դարի հարսանիք»։ Լրատվամիջոցների հաշվարկներով՝ նորապսակները տոնախմբության վրա ահռելի գումար են ծախսել՝ 59 մլն դոլար։
Հարսանիքը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Նորապսակները Փարիզ են մեկնել մասնավոր ինքնաթիռով։ Արարողության հիմնական մասը տեղի է ունեցել բացօթյա՝ Էյֆելյան աշտարակին նայող մասնավոր այգում:
Երեկոյան հյուրերը տեղափոխվել են սպիտակ և կանաչ ծաղիկներով զարդարված շքեղ սենյակ։ Երեկոյի ավարտին ներկաների համար ելույթ է ունեցել Maroon 5-ը։
Հատկանշական է, որ տոնախմբությունն սկսվել է արարողությունից մի քանի օր առաջ։ Հարսանիքին նախորդել է փորձնական ընթրիք՝ Փարիզի օպերայում, մասնավոր ընթրիք՝ Chanel Haute Couture Suite-ում, գիշերակաց՝ Վերսալյան պալատում և երեկույթ Հաղթական կամարի տակ:
![](disc/25-11-23/467c9085282919a731360e54f24e30f4.jpg)
![](disc/25-11-23/b00766cc151d14472b6123458cb6f320.jpg)
![](banners/armflix.jpg)