«Տարվա հարսանիքը»․ Ասիայի ամենահարուստ մարդն ամուսնացնում է իր որդուն (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերԵրգչուհի Ռիհաննան ելույթ կունենա Հնդկաստանի ամենահարուստ մարդու որդու՝ 28-ամյա Անանտ Ամբանիի նախահարսանեկան խնջույքին։ Նրա հարսնացուն՝ 29-ամյա Ռադիկա Մերչանտը, նույնպես հարուստ ընտանիքից է:
Անանտ Ամբանիի ապագա հարսանիքը, որը կկայանա ամռանը, արդեն անվանում են տարվա հարսանիք։ Հիմա տեղի են ունենում նախահարսանեկան տոնակատարությունները։ Ռիհաննան արդեն ժամանել է Ջամնագար՝ նախահարսանեկան խնջույքին, այն բանից հետո, երբ փեսան և նրա հարսնացուն սկսել են տոնակատարությունները՝ կերակրելով քաղաքի ավելի քան 50,000 մարդկանց:
Սպասվում է, որ եռօրյա խնջույքին կմասնակցեն բոլիվուդյան աստղեր, փոփ աստղեր, մեծահարուստներ և քաղաքական գործիչներ:
Տոնակատարությունների արժեքը կկազմի ապշեցուցիչ 120 միլիոն ֆունտ, MailOnline-ին հայտնել են աղբյուրները: Միայն Հնդկաստանի հինգաստղանի հյուրանոցային խմբերից մեկի հետ սննդի պայմանագիրը կազմում է մոտ 20 միլիոն ֆունտ:
66-ամյա Մուկեշ Ամբանին՝ նավթային հսկա «Reliance Industries»-ի նախագահը, Ասիայի ամենահարուստ մարդն է ըստ Forbes–ի՝ ավելի քան 114 միլիարդ դոլար կարողությամբ:
![](disc/01-03-24/9912ebaed8c89c3982cc301e04244815.jpg)
![](disc/01-03-24/dfe573e61e6e93f9d900c7eea333f387.jpg)
![](disc/01-03-24/f734111262fb7ea39737ff2b008904f4.jpg)
![](banners/armflix.jpg)