Ինքաթիռը պատահաբար վայրէջք է կատարել մեկ այլ քաղաքում
United Zealand Airlines ավիաընկերության ինքնաթիռը պատահաբար վայրէջք է կատարել մեկ այլ քաղաքում, իսկ օդաչուն որպես իր սխալի պատճառ նշել է վատ եղանակը: Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Հստակեցվում է, որ չվերթը Լագոսից ուղեւորվում էր Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա։ Նպատակակետ քաղաքի փոխարեն օդաչուն վայրէջք է կատարել Ասաբայում, որը գտնվում է մայրաքաղաքից 321 կիլոմետր հեռավորության վրա։ Վայրէջք կատարելիս օդանավի կապիտանը շնորհավորել է ուղևորներին Աբուջա ժամանելու կապակցությամբ։ Երբ ճանապարհորդները կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ, օդաչուն շտապել է հայտնել, որ իրեն սխալ են տվել թռիչքի տվյալները:
Ավելի ուշ հայտնվել է կատարվածի պատճառի մեկ այլ վարկած, ըստ որի եղանակային պայմանները թույլ չեն տվել օդանավին վայէջք կատարել նախատեսված քաղաքում։ Սակայն Ասաբայում վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռը օդ է բարձրացել դեպի Աբուջա։