Փետրվարի 26. Օրվա խորհուրդ. Պահք օր 15 00oo000 համարանիշը դեռ չի վաճառվել, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին․ ՆԳՆ-ն հերքում է լուրերը 00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով Զախարովան մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը` Ուկրաինայի կորուստների մասին Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Գագիկ Ծառուկյան Երևանում գրքի տոնը նշվեց գրքերի բացօթյա տոնավաճառով, պոեզիայի ընթերցումներով Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին Փետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային 

ՄԻՊ-ը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգների զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացրած արագ արձագանքման այցերի շրջանակում:

Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը:

Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:

Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ պետական մարմինները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն «անօրինական» խաղաղ հավաքների նկատմամբ: Ինքնաբուխ հավաքների նկատմամբ ակնկալվող հանդուրժողականության սահմանները կախված են կոնկրետ հանգամանքներից, օրինակ՝ դրա հետևանքով առաջացած հասարակական անկարգությունների տևողությունը, աստիճանը և այլն:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ պետական իշխանությունների կողմից՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված իրենց գործողությունների համաչափությունը հաստատելու համար ներկայացվող հիմնավորումները պետք է լինեն «վերաբերելի և բավարար», «համոզիչ և ծանրակշիռ» և հիմնված լինեն «համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա»:

Այսպիսով, պետությունն է կրում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորելու պարտականությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ խնդրահարույց է իրավասու մարմինների գործողություններով այնպիսի հանրային ընկալման ձևավորումը, որ հավաքի ընթացքում ժամանակավոր շինությունների կամ վրանների տեղադրումն անթույլատրելի է ու հակաօրինական: Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ քննարկվող իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն այդ ընթացքում պետք է պահպանվեն իրավունքի սահմանափակման իրավաչափության չափանիշները, իսկ այդ սահմանափակումը պետության կողմից պետք է հիմնավորվի ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը հնարավոր է գնահատել բացառապես յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ դեպքին վերաբերելի հանգամանքների և քննարկվող չափանիշների համադրման և մանրամասն վերլուծության արդյունքում: 

Նմանատիպ դեպքերից մեկով սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին, ներկայացված պատճառաբանությունների համատեքստում դրանք չեն կարող դիտարկվել անհրաժեշտ և համաչափ, իսկ Ոստիկանության կողմից ներկայացված հիմնավորումները հիմնական իրավունքի սահմանափակման համար ծանրակշիռ և համոզիչ չեն:

Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փետրվարի 26. Օրվա խորհուրդ. Պահք օր 1500oo000 համարանիշը դեռ չի վաճառվել, աճուրդը կավարտվի փետրվարի 28-ին․ ՆԳՆ-ն հերքում է լուրերը00ՕՕ000 պետհամարանիշը վաճառվեց 300.000 դոլարով Երբ էլ Հայաստանը կանչի` միշտ գալու եմ. բասկետբոլի ընտրանու անդամ Զարեհ Զարգարյան Առկա են չորս խումբ նվերներ, որոնք հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները կարող են ստանալՍև ծովի վրա ուկրաինական հրթիռներ են խոցվել. ՌԴ ՊՆ Զախարովան մեկնաբանել է Զելենսկիի խոսքերը` Ուկրաինայի կորուստների մասին Մաղթում եմ, որ հայոց եռագույնը մշտապես ծածանվի աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակների առաջին հորիզոնականներում. Գագիկ Ծառուկյան«Նապոլին» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Երևանում գրքի տոնը նշվեց գրքերի բացօթյա տոնավաճառով, պոեզիայի ընթերցումներով Զելենսկին խոսել է Պուտինի հետ անձնական հանդիպման մասին Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանինՓետրվարի 26-27-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է ԺնևումՄասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ53-ամյա Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր կազմվածքը` բաց կրծկալով (լուսանկարներ) Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում հաղթեց Ալբանիային Գիտնականները հաստատել են, որ սննդակարգում ավելորդ աղը կարող է վնասել երիկամները Թրամփը մեղադրել է արքայազն Հարրիին թագավորական ընտանիքին դավաճանելու մեջ Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ (տեսանյութ)Հռոմի պապը խոսել է ուկրաինական հակամարտության ավարտի մասին Քեյթ Միդլթոնը դժվարությամբ է վերականգնվում վիրահատությունից հետոՈւկրաինայի հետախուզության ղեկավարը նշել է Նավալնիի մահվան պատճառը Լեհաստանում անհայտ անձինք գետնին են լցրել 160 տոննա ուկրաինական հացահատիկ Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրԿապիտալ շինարարության բյուջեն պրոգրեսիվ աճում է. Գնել ՍանոսյանԱրտաշատում տեքստիլ արտադրությամբ զբաղվող ընկերությունը կառավարությունից ստացել է արտոնությունՀրդեհ Մայիսի 9-ի փողոցում Երևանում կայացել է «Կանայք ոստիկանությունում» համաժողովըՀրդեհ՝ Արարատի մարզումԼոռու մարզում փրկարարները դի են հայտնաբերելԲավարիայի տնօրենը մեկնաբանել է ակումբի՝ Ալոնսոյի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերըԻրանի հարավում հայտնի կին ահաբեկչի են ձերբակալելՁորաղբյուր գյուղի փոքր գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի ձորակըԳրեթե 2 օր Գարիկը փակված էր իր մտորումների մեջ, ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավնաԿան մարդիկ, կան հերոսներ, որոնք դուրս են ժամանակի չափումներից. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Տարադրամի փոխարժեքները փետրվարի 25-ինԱլոնսոն կարող է դառնալ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով«-46°C» ձմեռային փառատոնը հյուրընկալել էր ձմեռային արկածային տուրիզմի սիրահարներինԷլեկտրաէներգիայի անջատման հասցեները փետրվարի 26-ի համարԱդրբեջանի ՊՆ բարբաջանքում Արարատի մարզն անվանվում է «Դավալուի շրջան», Երասխավանը՝ «Արազդայան»Խորհրդարանական շաբաթԼիվերպուլը գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածու ունի Ի հիշատակ Անդրանիկ Օզանյանի 159-ամյակի` Գյումրիում ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին արձանին Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանումՖրանսիայի ՊՆ ղեկավարը այցելել է ԾիծեռնակաբերդՅուրաքանչյուր տիտղոս առանձնահատուկ է․ ԽաչանովԱվտովթար՝ Արարատում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220»-ըՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
Ամենադիտված