Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցածի կապակցությամբ Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել Խոշոր վթար, բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կա. Shamshyan Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրել Սուքիասյանի խնդրանքն ու առաջարկն՝ օրհներգի փոփոխության վերաբերյալ (տեսանյութ) Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում է Քաղաքացիները մեկնաբանում են վարչապետի հերթական ասույթը (տեսանյութ) Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ) Արցախի ղեկավարների «դատավարությունը» վերաբերվում էր Խnջալուի իրադարձություններին, այն ՀՀ-ի դեմ էր 

ՄԻՊ-ը քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում է կայացրել

Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
 
«Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգերի զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացրած արագ արձագանքման այցերի շրջանակում:
 
Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։
 
Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը:
 
Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
 
Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:
 
Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ պետական մարմինները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն «անօրինական» խաղաղ հավաքների նկատմամբ: Ինքնաբուխ հավաքների նկատմամբ ակնկալվող հանդուրժողականության սահմանները կախված են կոնկրետ հանգամանքներից, օրինակ՝ դրա հետևանքով առաջացած հասարակական անկարգությունների տևողությունը, աստիճանը և այլն:
 
Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ պետական իշխանությունների կողմից՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված իրենց գործողությունների համաչափությունը հաստատելու համար ներկայացվող հիմնավորումները պետք է լինեն «վերաբերելի և բավարար», «համոզիչ և ծանրակշիռ» և հիմնված լինեն «համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա»:
 
Այսպիսով, պետությունն է կրում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորելու պարտականությունը:
 
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ խնդրահարույց է իրավասու մարմինների գործողություններով այնպիսի հանրային ընկալման ձևավորումը, որ հավաքի ընթացքում ժամանակավոր շինությունների կամ վրանների տեղադրումն անթույլատրելի է ու հակաօրինական: Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ քննարկվող իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն այդ ընթացքում պետք է պահպանվեն իրավունքի սահմանափակման իրավաչափության չափանիշները, իսկ այդ սահմանափակումը պետության կողմից պետք է հիմնավորվի ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը հնարավոր է գնահատել բացառապես յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ դեպքին վերաբերելի հանգամանքների և քննարկվող չափանիշների համադրման և մանրամասն վերլուծության արդյունքում:
 
Նմանատիպ դեպքերից մեկով սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին, ներկայացված պատճառաբանությունների համատեքստում դրանք չեն կարող դիտարկվել անհրաժեշտ և համաչափ, իսկ
 
Ոստիկանության կողմից ներկայացված հիմնավորումները հիմնական իրավունքի սահմանափակման համար ծանրակշիռ և համոզիչ չեն:
 
Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։
 
Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զելենսկին Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հանդեպ «ստի և անարդարության մեջ» Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու Քորթնի Քարդաշյանը ապշացրել է իր համարձակ տեսքով (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցածի կապակցությամբ Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել ԵՄ-ն չի կարող փոխարինել ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային․ Եվրախորհրդարանի պատգամավոր Խոշոր վթար, բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կա. Shamshyan Տրանսպորտի գները կվերանայվեն․ Ավինյանը նոր թվեր է ներկայացրել Սուքիասյանի խնդրանքն ու առաջարկն՝ օրհներգի փոփոխության վերաբերյալ (տեսանյութ) ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստվում են ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի․ PoliticoՔրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևն արդեն Դավոսում է Քաղաքացիները մեկնաբանում են վարչապետի հերթական ասույթը (տեսանյութ)Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին Գերմանիան շարունակելու է զինել ուկրաինական ԶՈՒ-ն նույնիսկ հակամարտության ավարտից հետո․ ՇոլցԲաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ)Արցախի ղեկավարների «դատավարությունը» վերաբերվում էր Խnջալուի իրադարձություններին, այն ՀՀ-ի դեմ էր Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ Թրամփը հայտնել է՝ ինչ խնդրանքով է դիմել Չինաստանի նախագահինԽոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարարի մահվան մասին, տոկունություն եմ մաղթում նրա ընտանիքին․ ՓաշինյանԿարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը․ Վարուժան ԳեղամյանԱլիևն ու Զելենսկին հանդիպել են Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասինՀիմա էլ բան չկա անելու օրհներգն են փոխում (տեսանյութ) Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել Ուկրաինային«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել նախապատրաստվել «անորոշության դարաշրջանին» Ռուսները սկսեցին մեզ դիտարկել իրենց հավասար պետություն. Մելքոնյան (տեսանյութ) Ջասթին Բիբերը դադարել է հետևել կնոջ և աներոջ ինստագրամյան էջերին (լուսանկարներ)Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ)Մարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանՔաղաքացիները` իշխանության ձեռնարկած գործողությունների մասին (տեսանյութ) Թրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Քանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԲանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ Առաքելյան Ինդոնեզիան տուգանել է տեխնոլոգիական հսկա Google-ինԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Ֆրանսիայում անչափահաս է ձերբակալվել սպանության կասկածանքովԸնդդիմությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի Սիրունյան Ալիկը դառնար ԲԴԽ նախագահ. Վարոսյան Բելառուսում վաղաժամկետ քվեարկության մասնակցությունը ակտիվության լավ ցուցանիշ է․ ԼեբեդևԹրամփը շփոթել է Չինաստանը և ԿանադանՄասկը Շոլցին «հիմար» է անվանելԹրամփը պլանավորում է այցելել Մերձավոր ԱրևելքՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական սահմանով ճանապարհորդելուց Աշխարհագրական առանձնահատկությունների անվանափոխումը առանձին երկրների իրավասությունը չէ․ ՄԱԿ
Ամենադիտված