Էրդողանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին
Աշխարհ![Էրդողանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին](/timthumb.php?src=disc/28-11-23/f5967929ef3e33b16ea64e96f7706a16.jpg&w=780)
Իսրայելին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։ Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
«Մեր նախագահը նշել է, որ Իսրայելը, միջազգային հանրության աչքի առաջ, շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքը և պետք է քրեական պատասխանատվություն կրի իր կատարած ռազմական հանցագործությունների համար», - նշել են Էրդողանի գրասենյակից։
Նոյեմբերի 22-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները չեն կարող բացատրվել ինքնապաշտպանության իրավունքով։
![](banners/armflix.jpg)