ՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված
Աշխարհ![ՀԱՄԱՍ-ն Իլոն Մասկին հրավիրել է այցելել Գազայի հատված](/timthumb.php?src=disc/28-11-23/2e3ee210a3e3f246b8ae684fb466d3a7.jpg&w=780)
ՀԱՄԱՍ-ը հրավիրել է ամերիկացի գործարար Իլոն Մասկին այցելել Գազայի հատված։ Այս մասին հայտնել է շարժման ղեկավարության անդամ Ուսամա Համդանը։
Նրա խոսքով, Մասկը պետք է տեսնի Իսրայելի կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացված «ջարդի մասշտաբները», հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ավելի վաղ գործարարն այցելել էր Իսրայել՝ ի թիվս այլ բաների հանդիպելու երկրի նախագահ Իսահակ Հերցոգի և ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից գերեվարված պատանդների ընտանիքների հետ։ Այցի ընթացքում Բենյամին Նեթանյահուն Մասկին ցույց էր տվել երկրի հարավային շրջանների վրա հարձակումների հետեւանքները։
![](banners/armflix.jpg)