ԱՄՆ-ում դատի են տվել Ռոնալդուին
Սպորտ«Ալ-Նասրի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել Ֆլորիդայի շրջանային դատարանում (ԱՄՆ): Այս մասին հայտնում է Coin Telegraph-ը։
«Ալ-Նասրի» խաղացողը գովազդել է Binance կրիպտոարժույթի բորսան: Ըստ հրապարակման՝ նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ի Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հայցում ասվում է, որ Ռոնալդուն «խթանել, օժանդակել և/կամ ակտիվորեն մասնակցել է չգրանցված արժեթղթերի առաջարկին և վաճառքին՝ Binance-ի հետ կոորդինացմամբ»:
2022 թվականին պորտուգալացին բազմամյա համագործակցության մեջ է մտել Binance-ի հետ, որը ստեղծել է իր NFT–տոկենների շարքը։ Մեղադրող կողմը պնդում է, որ հարթակը ներդրումներ է ներգրավել չգրանցված արժեթղթերով, ինչի պատճառով իրենք վնասներ են կրել։