«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել
Հայկական Մամուլ![«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել](/timthumb.php?src=disc/02-12-23/8a0af0f4b253d23e09d11aa3341e3274.jpg&w=780)
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները կարծես ավարտվում են, եւ գործը հասել է կահույքի թարմացմանը։ Այդ առիթով Ամանորին ընդառաջ՝ նոյեմբեր ամսին, վարչապետի աշխատակազմը մի շարք պետգնումներ է կատարել, որոնցով վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել։
Գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գրասենյակային սեղան-աթոռներ, 853 հազար դրամի խոհանոցային կահույք եւ այլն»:
![](banners/armflix.jpg)