Զբոսաշրջիկը ցատկել է աշխարհի ամենաբարձր «բանջի-ջամփինգից» ու մահացել
Այլ![Զբոսաշրջիկը ցատկել է աշխարհի ամենաբարձր «բանջի-ջամփինգից» ու մահացել](/timthumb.php?src=disc/04-12-23/4fa12317d8acc49a54d0e7b342e8e069.jpg&w=780)
Զբոսաշրջիկը ցատկել է 232 մետր բարձրությամբ «բանջի-ջամփինգից», կորցրել գիտակցությունն ու մահացել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ 56-ամյա ճապոնացին որոշել էր փորձել աշխարհի ամենաբարձր «բանջի-ջամփինգը», որը գտնվում է Չինաստանի Մակաո քաղաքում։ Ցատկի ժամանակ տղամարդը շնչահեղձություն է ունեցել և կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են, որ զբոսաշրջիկը չի շնչում։
Skypark Macau Tower by AJ Hackett–ում հայտարարել են, որ հաճախորդները պետք է նախապես զգուշացնեն առողջական խնդիրների մասին, հատկապես սրտի հետ կապված:
![](banners/armflix.jpg)