Անհետ կորած զբոսաշրջիկն ընկել է ժայռից և ողջ մնացել սոցցանցերի օգնությամբ
ԱյլԱմերիկացի զբոսաշրջիկն արշավի է գնացել Հավայան կղզիներում, ընկել 300 մետր բարձրությամբ ժայռից ու ստացել կոտրվածքներ։ Նրան հաջողվել է ողջ մնալ սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ 34-ամյա Յան Սնայդերը միայնակ քայլելիս է եղել կղզու ամենավտանգավոր ուղիներից մեկով։ Ընկնելով՝ տղամարդը որոշ ժամանակ անցկացրել է անգիտակից վիճակում պառկած։ Երբ արթնացել է, պարզել է, որ ձախ ձեռքը կոտրված է։ Նա չի կարողացել կապ հաստատել փրկարար ծառայությունների հետ, ինչի պատճառով մոտ երեք օր անցկացրել է լեռներում։ Նա գտնվել է ջրվեժի մոտ, որի շնորհիվ մշտական հասանելիություն է ունեցել քաղցրահամ ջրին։
Ըստ փրկարարների, որոնց օգնության են դիմել Սնայդերի հարազատները, նրան հաջողվել է գտնել սոցիալական ցանցերում վերջին հրապարակման շնորհիվ։ Սնայդերը լուսանկար է հրապարակած եղել արշավից, որով հնարավոր է եղել պարզել նրա գտնվելու վայրը։ Զբոսաշրջիկը հոսպիտալացվել է կոտրվածքներով, ինչպես նաև բազմաթիվ քերծվածքներով։ Ավելի ուշ Սնայդերը հանդիպել է փրկարարներին ու շնորհակալություն հայտնել նրանց։