Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
Իրավունք![Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել](/timthumb.php?src=disc/06-12-23/bdcd2a3f677c5a98ba990f3e3c701a7b.jpg&w=780)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
Հարգելի՛ փաստաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։ Ձեր պրոֆեսիոնալ աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։
Երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը, որի երաշխավորման պարտականությունը կրում է պետությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ։
Վստահ եմ, Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունը շարունակելու է ծառայել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։
![](banners/armflix.jpg)