Էրդողանը գնահատել է աշխարհում անվտանգության մակարդակը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Պանդորայի արկղը» բացվել է, աշխարհում ոչ ոք իրեն ապահով չի զգա առանց Գազայում «Իսրայելի դաժանությունը» կանխելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով՝ եթե ոչ ոք չկարողանա կանխել «Իսրայելի դաժանությունը», ապա ոչ ոք իրեն ապահով չի զգա, քանի որ «Պանդորայի արկղը» բացվել է»։
Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «ահաբեկչությանը օժանդակելու մեջ»։ Թուրքիայի նախագահը կարծում է, որ Նեթանյահուն և նրա կողմնակիցները «ահաբեկչության աջակիցներ են»։
